Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Այսօր ավելի շատ ապահովվածներն են գնում, երկրում ինչ-որ բան այն չէ

АНАЛИТИКА

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է այս տարվա առաջին կիսամյակում գրանցված ժողովրդագրական իրավիճակի վատթարացման ու արձանագրված բարձր տնտեսական աճի միջեւ կապին:

Առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս: Աճ կա արդյունաբերությունում, կառավարության անդամները հայտարարում են, որ այս տարի նոր ներդրումներ են եղել, ավելի քան 2000 նոր աշխատատեղ է ստեղծվել:

Սրան զուգահեռ, հասարակության կյանքում դրական փոփոխություններ չեն եղել: Պաշտոնական թվերով՝ առաջին կիսամյակում Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 8700 մարդ,  6.5 տոկոսով պակասել են ծնունդները, միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է ընդամենը 2.7 տոկոսով, զբաղվածության ցուցանիշներն էապես չեն բարելավվել:

Ընտանիք կազմելը, երեխա ունենալը, բնակարանային ապահովվածությունը ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոններ են, ասում է Արտակ Մարկոսյանը: Այսինքն՝ սոցիալ-տնտեսական իրավիճակն անմիջական ազդեցություն  է ունենում ժողովրդագրական իրավիճակի վրա:

«Եթե մարդիկ երեխա են ունենում, բնականաբար, միջոցներ են պետք երեխային պահելու համար: Եթե վատթարանում է սոցիալ-տնտեսական վիճակը, մարդկանց եկամուտները նվազում են, ապա դա անուղղակի ազդեցություն  է ունենում ծնելիության ցուցանիշի վրա: Մարդիկ, ելնելով նաև սոցիալ-տնտեսական իրավիճակից, դրամական միջոցների պակասից, հետաձգում են երեխա ունենալը: Առաջին երեխան միգուցե ունենան, բայց երկրորդի մասին երկար են մտածում, քանի որ երեխան ներդրում է պահանջում»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Մարկոսյանը:

Մասնագետի խոսքով, մյուս կողմից, ժողովրդագրական ցուցանիշները միայն սոցիալ-տնտեսական վիճակի հետ չեն կապված: 1990-ականներին ծնվածներն են արդեն ակտիվ ամուսնական տարիք մտնում, որոնց թվաքանակը քիչ էր: Մյուս կողմից էլ դրան գումարվում են սոցիալ-տնտեսական խնդիրները, և ունենք այս իրավիճակը:

«Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումն ազդում է նաև ամուսնությունների թվաքանակի վրա: Բացի այն, որ 1990-ականներին ծնվածներն են ամուսնանում, որոնց թվաքանակը քիչ է, միաժամանակ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումն էլ է ազդում ամուսնությունների թվաքանակի վրա: Եթե ամուսնությունների թիվը պակասում է, դա բերում է ծնունդների թվի նվազմանը: Երբ արդեն ընտանիքներն էլ սկսում են պլանավորել երեխա ունենալը՝ հաշվի առնելով իրենց եկամուտները, ապա ցուցանիշներն ավելի են վատթարանում»,- հավելեց նա:

Արտակ Մարկոսյանի խոսքով՝ մի կողմից կառավարությունը խոսում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին, բայց մյուս կողմից, օրինակ, աշխատող կանայք, ովքեր պետք է երեխաներ ունենան, օրենքով պաշտպանված չեն Հայաստանում:

«Մեզ մոտ հիմա ուզում են ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ քննարկումներ անել, բայց դրա կարևոր բաղադրիչը պետք է լինի այն, որ մեխանիզմներ պետք է մշակեն, որպեսզի մարդկանց գոնե երկու-երեք երեխաներ ունենալու հարցում երաշխիքներ տան: Օրինակ՝ երեխայի ծննդյան պարագայում տրվող գումարը կարող են ավելացնել: Արդեն քանի տարի է՝ գնաճ է եղել, դրամի արժեզրկում է տեղի ունեցել, բայց երեխային հատկացվող այդ գումարները նույնն են մնացել”,- նշեց նա:

Ինչ վերաբերում է արտագաղթի չդադարող տեմպին, ապա Արտակ Մարկոսյանն ասում է, որ վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանից ամենևին էլ աղքատության պատճառով չեն հեռանում:

«Ցավոք սրտի, այսօր գնում են ապահովված մարդիկ: Աղքատ մարդը ինքը գնալու մեծ հնարավորություն էլ չունի: Այսօր ավելի շատ ապահովվածներն են գնում, և դա խոսում է այն իրավիճակի մասին, որ երկրում ինչ-որ բան այն չէ: Դա արդեն շատ վատ է, դա նշանակում է, որ մարդիկ մոտ ապագայում իրենց Հայաստանում չեն տեսնում»,- նշեց մասնագետը:

Израиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении