«Ռոնալդուն հաստատ մնում է «Ռեալում». չեմ պատկերացնում իմ թիմն առանց նրա». Զինեդին Զիդան
СПОРТ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մադրիդյան ակումբից հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին շշուկները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն դեմ չէ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, բայց պայման է ներկայացրել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ ցանկանալով դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Եթե Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, արդյո՞ք արժանի է լինել ամենաբարձր վարձատրվողը: Դա Ռոնալդուի և ակումբի հարցն է: Կրիշտիանուն հաստատ կմնա «Ռեալում»: Ես չեմ պատկերացնում իմ թիմն առանց նրա: Այստեղ է նրա ակումբը, թիմը և քաղաքը: Այստեղ նա իրեն շատ լավ է զգում»,- Զիդանին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Նյութի աղբյուրը՝ 168.am
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



