Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-ի համար ղարաբաղյան խնդիրը դառնում է Մոսկվա-Բաքու-Անկարա մերձեցումը կանխելու միջոց

ПОЛИТИКА

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

 

Պարոն Սաֆարյան, Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրելեն Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը: Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալուհամար: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

 

Գործարքն ունի և քաղաքական ասպեկտ, և տնտեսական: Ռազմաքաղաքական առումով այն ակնհայտորեն լուծում է Թուրքիային սիրաշահելու խնդիր, լուծում է զորավոր համակարգեր և տեխնոլոգիաներ ստանալու հարցը: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է մեկ Չինաստանից, մեկ Ռուսաստանից նման ռազմական համակարգեր ձեռք բերել, ինչը ժամանակ առ ժամանակ առաջացնում է արևմտյան գործընկերների, մասնավորապես ԱՄՆ-ի զայրույթը: C-400-ի մատակարարման հետ կապված պաշտոնական Վաշինգտոնը բավական խիստ գնահատական տվեց՝ գնահատելով, որ դա անկայունացնում է տարածաշրջանը, բայց, իհարկե, ԱՄՆ-ը հրաշալի հասկանում է, որ Թուրքիան մասնավոր խնդիրներից դուրս, այլ լուրջ հարցեր է լուծում՝ թեքվելով դեպի Ռուսաստան, գնահատելով Ռուսաստանի քայլը, որը մոտավորապես կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն շատ ավելի քիչ զգայուն է Թուրքիայի խնդիրներին, քան ոչ դաշնակից Ռուսաստանը: Եթե սիրիական ճգնաժամի ժամանակ, ասիական պատերազմի ժամանակ Թուրքիան ամռանը սանձազերծեր գործողություն հատկապես քրդաբնակ տարածքներում, երբ առաջ եկավ թուրք-ամերիկյան լարվածությունը, Թուրքիան ուզում էր, որպեսզի Միացյալ Նահանգների և օդային հարվածները օգնեն իրեն, և հակահրթիռային պաշտպանության  Patriot  համակարգերը: Արդեն իսկ Patriot համակարգերի  օգտագործման հետ կապված լարվածություն գնաց: Միացյալ Նահանգները ձգձգում էր տրամադրելը, հետո երբ տրամադրում էր, ուշադիր էր լինում, թե ինչպիսի թիրախների հետ է կռվում Թուրքիան, և երբ հայտնաբերում էր, որ ԻՊ-ի անվան տակ նաև քրդական Փեշմերգային է հարվածում, բնականաբար առաջանում էր ամերիկա-թուրքական լարվածություն: Թուրքիան գտնում է, որ այլևս չպետք է կախված լինի և ռազմական կամ կիսառազմական իրավիճակներում ինքն իր համակարգերը պետք է ունենա, և բնականաբար Ռուսաստանը նրան օգնում է դա անել, ինչը Թուրքիային դուրս է բերում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ունեցած կախվածությունից Մերձավոր Արևելքում որևէ ռազմական սցենարի իրականացման ժամանակ: Հետևաբար, այս կտրվածքով ռազմաքաղաքական առումով պատկերը բավական բարդ է, և ԱՄՆ-ը միանգամայն արդարացիորեն պետք է մտահոգված լիներ այս գործարքով: Ինչպես նշեցի, Ռուսաստանի համար դա Թուրքիային փոքր քայլերի մեթոդով իր կողմը գրավելու և Արևմուտքի հետ կապերը կտրելու մի ձև է, իսկ ֆինանսական առումով, հատկապես պատժամիջոցներից հետո Ռուսաստանը շատ ավելի կարիք ունի փողի, հատկապես երբ բանկերի վրա արգելանքներ կան, և այս կտրվածքով թերևս ռազմարդյունաբերությունը մնացել է մի ոլորտ, որտեղ ՌԴ-ն կարող է սպառազինություն վաճառելով Թուքիային, Ադրբեջանին և այլն, լուծել ֆինանսական խնդիրը և այդ կերպ փորձել ճեղքել Միացյալ Նահանգների ստեղծած օղակը:

 

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպմանը քննարկված լինի Թուրքիա-ԵՏՄ համագործակցության հարցը, և եթե քննարկվել է, որը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը:

 

Ես կարծում եմ, անշուշտ, այդ մասին խոսակցություն եղել է, դա չէր կարող խոսակցության թեմա չդառնալ, հատկապես երբ Թուրքիայի կառավարության անդամի մակարդակով էր հայտարարվել ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին: Այս կտրվածքով Հայաստանն, իհարկե, պետք է բավական կոշտ լինի, որովհետև դա ազդելու է ԵՏՄ-ում Հայաստանի քաշի, շահերի վրա: Ղազախստանն ու Բելառուսը շատ ավելի Թուրքիայի բարեկամներն են, քան Հայաստանի: Եթե դրան հավելենք այն, որ Ռուսաստանի համար Թուրքիան տասնապատիկ ավելի շատ կարևոր է, քան անգամ Ադրբեջանը, իհարկե, Հայաստանը պետք է իր սակարկության դաշտը բացի և իր արգելքները դնի: Մասնավորապես, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցը, որը տնտեսական որևէ արդարացում չունի: Գիտեք արդեն, որ Թուրքիայի նախկին նախարարներից Էգեմեն Բաղըշը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ այնուամենայնիվ, չեն գնա այդ քայլին, իրենք չեն անի որևէ քայլ, որը կվնասի Ադրբեջանին: Հետևաբար, Հայաստանի դիրքորոշումն այս կտրվածքով պետք է հստակ լինի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տեսքով, որովհետև ակնհայտորեն ստացվում է, որ Թուրքիան ուղղակի ճանաչում է ԵՏՄ տարածքի մի հատվածը, իսկ մի այլ հատվածը չի ճանաչում: Հայաստանը պետք է խոչընդոտի և արգելք դնի Թուրքիայի՝ ԵՏՄ անդամակցությանը: Չմոռանանք, որ Հայաստանի անդամակցության ժամանակ էլ նախապայման դրվեց, և Հայաստանի նախագահը ստիպված եղավ ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ այդ կառույցին Հայաստանն անդամակցում է միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում, և ԼՂՀ տարածքը դե յուրե չի հանդիսանում այդ միության մաս: Հետևաբար, նախադեպ արդեն ստեղծված է, և Հայաստանը պարտավոր է և պետք է ուղղակի կանխի:

 

Պարոն Սաֆարյան, ԱՄՆ արդեն նախկին համանախագահ Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը: Ինչպե՞ս եքգնահատում այս  հայտարարությունը:

 

Միացյալ Նահանգները հրաշալի գիտի, որ ղարաբաղյան խնդիրը միջազգայնացված կոնֆլիկտ է, դրան միահյուսված են տարածաշրջանային և արտատարածաշրջանային խոշոր դերակատարների շահեր, և այն հրաշալի լծակ է ազդելու տարբեր վարքագծերի վրա: Այս կտրվածքով, իհարկե, Միացյալ Նահանգներում ամենևին էլ անտեղյակ չեն, որ ռուս-թուրքական մերձեցումը ոչ միայն ընդհանուր հակաարևտմյան ֆունդամենտի վրա է կառուցվում, այլ նաև միտված է այդ շահերը տորպեդահարելուն: Բնականաբար, քանի որ Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունու ներսում ինտենիսիվ փորձ է արվում վճարամիջոց դարձնել ղարաբաղյան խնդիրը, բնականաբար ամերիկյան կողմի համար ղարաբաղյան խնդիրը դառնում է այդ հակաարևմտյան պայմանավորվածությունները, այդ մերձեցումը կանխելու միջոց: Եվ պատահական չէ, որ Հոգլանդը իր հրապարակած փաստաթղթով անուղղակիորեն հասկացնում է, որ խնդրի լուծումը պետք է ոչ թե ենթարկվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ որևէ այլ պետության անձնական քմահաճույքներին, այլ լինի միջազգայնորեն լեգիտիմ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում հիմք ընդունված սկզբունքների հիմա վրա:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира