Արևի խավարման ընթացքում արված լուսանկարներում տարօրինակ օբյեկտներ են երևում, որոնք նման են ՉԹՕ-ների․ ահա, թե իրականում ինչ են դրանք
ЛАЙФՕրեր առաջ՝ օգոստոսի 21-ին ամերիկացիներին բախտ վիճակվեց տեսնել Արեգակի ամբողջական խավարում։ Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ ականատես լինելու հազվադեպ պատահող այս աստղագիտական իրադարձությանը։

Խավարման լուսանկարներին նայելիս Արևի վրա սև անհասկանալի հետքեր են երևում։ Բանից անտեղյակ մարդիկ սկզբում կարծել են, որ դրանք ՉԹՕ-ներ են, որոնք խավարման ժամանակ անցել են Արեգակի առջևով։ Բայց պարզվում է՝ դա Երկրի արհեստական արբանյակն է՝ Միջազգային տիեզերական կայանը։

Եթե ավելի մոտիկից նայեք լուսանկարներին, ապա հստակ կերևան տիեզերական կայանի՝ H տառի նմանվող ուրվագծերը։

Միջազգյաին տիեզերական կայանը 100 միլիարդ դոլար արժեցող գիտական լաբորատորիա է, որը գտնվում է Երկրի մակերևույթից 400կմ հեռավորության վրա։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



