Զիդան. Գոլ խփելու 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք
СПОРТՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալենսիայի» հետ տանը 2:2 հաշվով խաղալուց հետո դժգոհել է գոլային պահերի իրացման ցածր տոկոսից: Հիմնական վրիպողը եղել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Չեմ կարող ուրախ լինել այս արդյունքին, քանի որ հրաշալի խաղացինք եւ պետք է հաղթեինք: Բայց հնարավոր չէ միշտ հաղթել: Հպարտ եմ իմ խաղացողներով, դա է ամենակարեւորը: Պակասում էր պահերի իրացումը: 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք: Այժմ պետք է շարունակել լավ խաղ ցուցադրել եւ մտածել հաջորդ հանդիպման մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալն» ունի 4 միավոր եւ առաջատարներ «Ռեալ Սոսյեդադին», «Բարսելոնային» եւ «Լեգանեսին» զիջում է 2-ական միավոր:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



