Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Տեղում դոփելու Սարգսյանի տեսլականը

АНАЛИТИКА

Բազե 2017 այցելած Սերժ Սարգսյանը ՝ դիմելով երիտասարդներին, հանդես է եկել հետաքրքրական հայտարարությամբ, որն առաջին հայացքից անմեղ և հերթական ուղերձ է թվում, բայց իրականում բավական անկեղծորեն արտահայտում է Սարգսյանի քաղաքական ոճն ու տեսլականը: Նա մասնավորապես նշել է ՝

«Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այդպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել:»

Կարծես թե Սերժ Սարգսյանը վատ բան չի ասում: Ավելին, իսկապես փոխիզջումը կամ կոմպրոմիսը քաղաքկանության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մանավանդ Հայաստանի դեպքում, որն ունի սակավ ռեսուրսներ և աշխարհագրական ու աշխարհաքաղաքական իմաստով ոչ բարենպաստ դիրք: Սակայն, փոխզիջումն ինքնին ինքնանպատակ չէ, այն չի կարող գործել ու լինել դոմինանտ նպատակ հենց այնպես, օդում, առանց ուղեկցող հանգամանքների:

Փոխզիջումը կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ սուբյեկտները՝ իրենց շահերը հստակ արտահայտելուց հետո, կփորձեն պայմանավորվել, ոչ թե ի սկզբանե կփորձեն պայմանավորվել ու փոխիզջել: Եվ սա առավելապես վերաբերում է ներքաղաքական կյանքին: 

Սարգսյանը չի սիրում կոնֆլիկտներ, չի սիրում`  կատեգորիկ կերպով: Նա չի սիրում կոնֆլիկտային ընդդիմություն, հակված է պայմանավորվել բոլորի հետ: Պատահական չէ, որ տարիների ընթացքում նա ձեռք է բերել ընդդիմադիրներին ճամբարափոխ անելու, պաշտոններ տալու համբավ, ընդ որում, ոչ միայն նախագահ եղած ժամանակ: Քոչարյանի ժամանակ Սարգսյանը այդպես վերահսկում էր ընդդիմությանը՝ Գեղամյան, Արթուր Բաղդասարյան ձևաչափով: Նախագահության օրոք ևս շարունակեց այդ գործը՝ Գեղամյան, Բաբուխանյան ձևաչափով, 2008-ին էլ ընդդիմադիր հավակնություններ ցուցաբերած Մանվել Գրիգորյան, այնուհետ Վազգեն Մանուկյան ՝ առանձին պետական ապարատով, հետո Ալիկ Արզումանյան և այլն: 

Բնականաբար, այդ «սերը» միակողմանի չէ: Փոխադարձ է, բայց Հայաստանում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են և թե՛ քաղաքականությունը, թե՛ հասարակական տենդենցները թելադրվում են իշխող ուժի կողմից, որտեղ շատ բան կախված է հենց վերջինից: Օրինակ Քոչարյանը հստակ գծել էր իշխող վերնախավի և հասարակության, մենքի ու դուքի, օտարի և յուրայինի, իշխանության և ընդդիմության սահմանը և դեմ չէր կոնֆլիկտին: Դա միգուցե ավելի շուտ անձնական բնավորության հարց էր, ոչ թե՝ քաղաքական ոճաբանության: Բայց նրա իշխանության օրոք կար քաղաքական կոնֆլիկտ, որն էլ բերեց 2008 թ. իրադարձություններին:

Հիմա նման ուժգնության քաղաքական միավորում ու հասարակական վերելք դժվար է պատկերացնել, որովհետև համառորեն փոխիզջումային տարբերակով պայմանավորվածություններ են ձեռք բերվում տարբեր ընդդիմադիր սուբյեկտների հետ՝ հաճախ նաև նրանց ոչ միայն պաշտոն, այլև քաղաքական քարտ բլանշ զիջելով:

Իսկ անվերջ ու ինքնանպատակ փոխզիջումը, անընդհատ պայմանավորվելը լճացման քույրերն են: Առանց կոնֆլիկտի, հակադրության, բանավեճի, առճակատման հնարավոր չէ պատկերացնել զարգացում: Եվ այս իմաստով, «Բազե»-ում Սարգսյանի հնչեցրած անմեղ ուղերձն իրականում բավական տարողունակ է՝ նրա քաղաքական տեսլականը հասկանալու համար:

Արտակ Ասլանյան

Израиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении