Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի
МЕЖДУНАРОДНОЕԿուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով հոսպիտալացված բանվորներից մեկը եւս մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ. ռու պարբերականին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը օգոստոսի 26-ին ծովն է ընկել: Պատահարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Վթարի պատճառը եղել է արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով ձերբակալվել են վարորդ Կարապետ Միքայելյանը և ղեկավար Յուրի Վեչերաձեն:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: 17 զոհերի անվանացանկում կային Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունները:
1
«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
2
По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сел...
3
Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсий
4
Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппози...
5
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»



