ԽՍՀՄ-ը կազմաքանդվել է ներքին խնդիրների պատճառով, բայց ոչ առանց հակառակորդների աջակցության. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕԽորհրդային միությունը կազմաքանդվել է ներքին խնդիրների պատճառով, սակայն ոչ առանց աշխարհաքաղաքական հակառակորդների օգնության:
Ինչպես փոխանցում է TASS-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հանդես գալով «Վալդայ» երկխոսության ակումբի նիստում:
«Դրանք ներքին խնդիրներ էին (ԽՍՀՄ-ի կազմաքանդումը). քաղաքական և տնտեսական համակարգերի չկայացվածությունը: Միաժամանակ, չեմ կարծում, որ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները մի կողմ են կանգնել»,- գտնում է Պուտինը:
ՌԴ առաջնորդը պնդել է, որ ԽՍՀՄ կազմաքանդումը ողբերգություն է, առաջին հերթին հումանիտար բնույթի: «ԽՍՀՄ-ի կազմքանդման հետևանքով 25 մլն էթնիկ ռուսներ հայտնվել են արտերկրում` առանց իրենց կամքի: Ռուս ազգը եղել է բաժանված ամենամեծ ազգը և դա, անկասկած, ողբերգություն է»,- ասել է Պուտինը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



