Աբխազիայում 20-ամյա ռուսաստանցի ուսանող է ջրասույզ եղել
ОБЩЕСТВОԱբխազիայում 20-ամյա ուսանող է ջրասույզ եղել։ Փրկարարները Սեւ ծովից դուրս են բերել ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքի բնակիչ Վիտալի Սիմոնենկոյի մարմինը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Գագրա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը՝ վկայակոչելով Աբխազիայի ԱԻՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Ջոպուային։
Նրա խոսքով՝ ջրասույզ եղած երիտասարդի մարմինը հայտնաբերվել է մոտ 6 մետր խորությամբ։ Տղայի ծնողները որդու անհետանալու մասին հայտնել են երեկ։ Օգոստոսի 28-ին ժամը 14։00-ից Սիմոնենկոն լողում էր ծովում եւ սուզվում, սակայն հետո ծնողները նրան կորցրել են տեսադաշտից։
Նշվում է, որ զոհվածը սրտի հետ խնդիրներ է ունեցել։ Ենթադրաբար, մահվան պատճառը սուզվելով լողալն է եղել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



