Դաժան ու ողբերգական դեպք Արմավիրում. 13-ամյա երեխան տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ երեխան մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ գյուղից: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում վրաերթի է ենթարկվել 31-ամյա Սրապ Մ.-ի կողմից վարած տրակտորին կցված կցորդով, երբ հետընթաց է կատարել կցորդը, որը բարձված է եղել գյուղմթերքով, այդ ժամանակ երեխան՝ նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Սուրեն Խուրշուդյանը վրաերթի է ենթարկվել։
Վարորդը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



