Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված են դասագրքերով: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, 1-ից 4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ` այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցիալական աջակցություն, 1-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան նույնպես անվճար»,- ասաց Արշակյանը
Նրա խոսքով` բոլոր դպրոցների շինարարական և վերանորոգման աշխատանքերը ավարտված են և ամբողջությամբ պատրաստ են պատշաճ կերպով դիմավորել աշակերտներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



