«Այաքս»-ը զիջեց «Ֆեներբախչե»-ին, «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղաց. Եվրոպայի լիգա
СПОРТՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում կայացել են երրորդ տուրի հանդիպումները:
A խմբում «Սելթիկ»-ը զիջել է «Մոլդե»-ին (1:3), իսկ «Ֆեներբախչեն» հաղթել է «Այաքս»-ին: «Լիվերպուլ»-«Ռուբին» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1, «Սյոն» նվազագույն հաշվով հաղթել է «Բորդո»-ին: «Լեգիա»-«Բրյուգե» խաղում թիմերը փոխանակել են մեկական գնդակ, «Նապոլի»-ն 4:1 հաշվով առավելության է հասել «Միտյուլանդ»-ի նկատմամբ: E խմբում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ «Վիլյառեալ»-«Դինամո»՝ 4:0, «Ռապիդ»-«Վիկտորիա&raqu o;՝ 3:2: «Բրագա»-ն հաղթել է «Մարսել»-ին, «Սլովան»-«Գրոնինգե» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի: G խումբում «Լացիո»-ն 3:1 հաշվով պարտության է մատնել «Ռոսենբուրգ»-ին (Նորվեգիա): «Լոկոմոտիվ»-«Բեշիկթաշ»` ոչ-ոքի՝1:1: «Սպորտինգ»-«Շկենդերբեու»՝ 5:1: I խմբում «Բազել»-ը 2:1 հաշվով հաղթել է «Բելենենսեշ»-ին,իսկ «Ֆիորենտինա»-ն՝ «Լեխ»-ին: K խումբ՝ ԱՊՕԵԼ-«Աստերաս»` 2:1, «Շալկե»-«Սպարտա»` 2:2 : Վերջին` L խումբում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ «ԱԶ Ալկմար»-«Աուգսբուրգ» ;՝ 0:1, «Պարտիզան»-«Աթլետիկ»՝ 0:2:
Խմբային փուլի հաջորդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին: