Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում. «Օպելը» բախվել է հաստաբուն ծառին. ուղեւորի վիճակը ծանր է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 01:37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կենդանաբանական այգու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի 35 VL 855 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Լ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել հաստաբուն ծառին: Մեքենան ամբողջությամբ վնասվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենայի ուղեւոր Ռ. Ի.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



