Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը ՄԱԿ-ի համար ֆանտաստիկ գործընկեր է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող

МЕЖДУНАРОДНОЕ

Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել եւ իրավունք չունենք չընդունել այս իրողությունը: Երիտասարդ, ընդամենը 24 տարեկան երկիրը լուրջ ճանապարհ է անցել ժամանակակից հասարակություն, ժամանակակից տնտեսություն ունենալու, ժամանակակից իմաստով մարդու իրավունքներ եւ պարտավորություններ ստանձնելու առումով: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: : Միաժամանակ նա նշել է, որ դեռեւս կան բնագավառներ, որոնք բարելավման կարիք ունեն:

«Արդեն երկար տարիներ սերտորեն աշխատում ենք կառավարության հետ՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանին կատարել միջազգային պարտավորությունները մարդու իրավունքներ մասով: Մենք նաև գործունեություն ենք ծավալում այն ոլորտներում, որտեղ անելիք կա և գործակցում ենք թե կառավարության, թե քաղաքացիական հասարակության հետ:

Ուղղություններից մեկը վերաբերում է գենդերային հավասարությանը, մի բնագավառ, որտեղ դեռ շատ անելիք կա՝ հասարակության մեջ կանանց ներառելու համար: Առանձակի ուշադրություն պետք է դարձնել գենդերային հավասարությանը և արդարադատության մատչելիությանը: Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրման հարցը: Այնուհանդերձ, Հայաստանը երկար ճանապարհ է անցել մարդու իրավունքների հարցում, ինչի համար կարելի է նրան նաև ծափահարել»,-շեշտադրել է նա:

Ինչ վերաբերում է կառավարման եւ կոռուպցիայի հետ կապված խնդիրներին, ապա Բրեդլի Բուզետտոն նկատում է, որ այդ խնդիրները գոյություն ունեն ամենուրեք, ամբողջ աշխարհում, հետեւապես՝ Հայաստանը բացառություն չէ:

«Վարչապետ վերջերս հայտարարեց հակակոռուպցիոն ռազմավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդի մասին, որոնց օգնությամբ պետք է առճակատվեն խնդրահարույց ոլորտներին: Մենք, ինչպես և միջազգային մեր գործընկերները, գործակցում ենք կառավարության հետ այս հարցերում, եւ հուսով եմ, որ կգրանցվի առաջընթաց»,-նշել է բանախոսը:

ՄԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանը ՄԱԿ-ի համար շատ կարևոր գործընկեր է: Հայաստանը մեծ դերակատարություն ունի ՄԱԿ-ում՝ գլոբալ մակարդակով: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է զարգացմանն առնչվող գլոբալ մարտահրավերների շրջանակում ընթացող գլոբալ քննարկումներին: «Նման փոքր երկրի համար՝ մեծ ձեռք բերում է մի շարք հարցերում առաջատարի դիրքում հանդես գալը: Հայաստանն ստանձնել է առաջատարի դերը և քննարկման միջոցով ստիպում է ամբողջ աշխարհին մտածել ծառացած մեծ մարտահրավերների և դրանց լուծումների մասին: Այնպես որ, ՄԱԿ-ում Հայաստանն ունի սովորականից ավելի մեծ և ակտիվ դերակատարություն: Կարծում եմ՝ այն ֆանտաստիկ գործընկեր է ՄԱԿ-ի համար»,- ընդգծել է բանախոսը:

Ինչ վերաբերում է համաշխարհային կառույցի՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշմանը, ապա բանախոսը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը լիովին տեղյակ է հարցի զգայուն կողմերին: Միաժամանակ, կառույցը կոչ է անում երկու երկրներին շարունակել աշխատել կապերի ամրապնդման ուղղությամբ: Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած կառուցողական հարաբերություն կարեւոր է ոչ միայն երկու ժողովուրդների, այլեւ խաղաղության, կայուն զարգացման խթանման, ինչպես նաեւ ողբերգական իրադարձությունների և ոճրագործությունների ճանաչման տեսանկյունից: «Հարյուրամյակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Հայաստան էր ուղարկել Մայքլ Միլլերին՝ բարձրաստիճան իր պատվիրակին, ով Ժնևում ՄԱԿ-ի ամբողջ համակարգի ղեկավարն է: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ոգեկոչել այս դեպքերը, քանի որ այդպես կկարողանանք օգնել հետագա սերունդներին կանխելու նման սարսափելի իրադարձությունները»,-նկատել է նա:

Հայաստանի համար մեկ այլ կարեւոր խնդրի՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցնում է, որ ՄԱԿ-ը չունի քաղաքական մանդատ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվելու համար, սակայն մեկ անգամ եւս փաստում են, որ այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: «Սա է ՄԱԿ-ի դիրքորոշումը եւ քաղաքականությունն այս հարցում»,-հիշեցրել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը եւ վստահություն հայտնել, որ խնդիրն ի վերջո լուծում կգտնի:

 

 

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян