ԵՄ անդամակցության բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան. Յունկեր
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, դիմելով Բրյուսելում ԵՄ դեսպանների ամենամյա կոնֆերանսին, նշել է, որ Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NewEurope-ը:
Բացի այդ, Յունկերը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է խուսափի «թակարդի մեջ ընկնելուց» և այն, որ անդամակցության բանակցությունների ձախողման «ամբողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան»:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները «շատ բարդ փուլում են»:
Իսկ ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նշել էր, որ «այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կառավարում է Էրդողանը, այն երբեք չի միանա Եվրամիությանը»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



