Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Մեհման Ալիևին

МЕЖДУНАРОДНОЕ

 Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մարդու իրավունքների գծով խոսնակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ (ԵԽԽՎ) Ֆրենկ Շվաբեն հայտնել է իր ներկայացրած կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Նախորդ Կիրակի Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևին: Ինչպես անկախ մամուլին ճնշելու մյուս դեպքերում, Մեհման Ալիևին նույնպես առաջադրված են հարկերից խուսափելու, հափշտակության և անօրինական բիզնես գործունեություն ծավալելու հատկանիշներով մեղադրանքներ: Մեհման Ալիևին սպառնում է 7 տարվա ազատազրկում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պահանջում է անմիջապես ազատ արձակել նրան»,-ասված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը հայտարարության մեջ նշել է, որ Մեհման Ալիևի գլխավորած լրատվական գործակալությունն Ադրբեջանում ազատ մամուլի վերջին կենսունակ ներկայացուցիչն էր:

«Մեհման Ալիևի ղեկավարած «Թուրան» գործակալությունը Ադրբեջանում ազատ մամուլի վերջին մնացորդն էր: Ադրբեջանի կառավարությունը հարձակում գործեց անկախ մամուլի վերջին մնացորդի վրա ևս: Հուլիսին Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական խարդախության հատկանիշներով  ազատազրկման ենթարկեց ընդդիմադիր «Ազատություն» թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիք Էմիրլիին: Հունիս ամսից սկսած ընթանում է ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Ազիզ Օրուջովի գործով դատավարությունը: Նրա նկատմամբ ևս առաջադրված է հարկերից խուսափելու մեղադրանք: Մեհման Ալիևի նկատմամբ արվածը Ադրբեջանի անկախ մամուլի ներկայացուցիչներին ահաբեկելու վերջին փորձն է, որն իրականացնում է այդ երկրի ղեկավարությունը: Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից առաջադրվող մեղադրանքները հստակորեն դիտարկվում են: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անմիջապես ազատ արձակել Մեհման Ալիևին և հարգել մամուլի ազատությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին»,- եզրափակված է հայտարարությունը:

Ադրբեջանի իշխանություններին Մեհման Ալիևի ազատ արձակման պահանջ են ներկայացրել նաև Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունները:

Մեհման Ալիևի ձերբակալությանը Անդրադարձել է ԱՄՆ սենատոր Մարկո Ռիբիոն, ով նույնպես պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին:

«Ադրբեջանի իշխանություններից պահանջում եմ անմիջապես ազատ արձակել հայտնի լրագրող Մեհման Ալիևին: Ոչ մամուլի ազատության դեմ ճնշումներին»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարովան, Սաիդա Գոջամանլըն, Սադդաթ Բանանյարլըն, Ավազ Հասանովը, Միրավի Գահրամանլըն, Արզու Աբդուլլաևան և Զելիհա Թահիրովան դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` հայցելով Մեհման Ալիևին առաջադրված մեղադրանքների շուրջ արդար հետաքննություն, և խնդրել ազատ արձակել նրան:

Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:

Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:

Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում:

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе