Ереван, 12.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պատանդ վերցված աղջիկը թմրամոլության համար 21 տարեկանում դատապարտվել էր ազատազրկման

ОБЩЕСТВО

Armtimes.com-ը գրում է.

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ երեկ «Weekend» բիլիարդ ակումբում պատանդ վերցված 24 տարեկան աղջիկը թմրանյութ օգտագործելու մեղադրանքով դատապարտված է եղել:

Եւ այսպես՝ Կ. Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում, ինչպես իրացնելու, այնպես էլ իր գործածման նպատակով ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից 2012թ. օգոստոս ամսին: Քննությամբ չպարզված օրը՝ Երևանի «Բանջարանոց» կոչվող թաղամասի իր կողմից վարձակալած բնակարանում վերջինս իր մտերիմին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է թմրամիջոց: Հյուրասիրվողը հենց պատանդ վերցված աղջիկն է եղել: Վերջինս նույն վայրում առանց բժշկի նշանակման գործածել է թմրամիջոցըքթանցքները քաշելուեղանակով:

Նույն գործով Ա. Վ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս ամսից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, Զ. Մ.-ի կողմից յուրաքանչյուր անգամ զգալի չափերի` 0.004 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող կես դեղահաբ ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիցս վերցրել է 30 հազար ՀՀ դրամ գումար:

Զ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, իր ծանոթ Ա. Վ.-ի օժանդակությամբ, մեկ չափաբաժին` կես դեղահաբը 30 հազար ՀՀ դրամով գնելու եղանակով քրեական գործով դեռևս չպարզված ոմն Գուգոյից 2013թ. մայիսի վերջից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում  4 անգամով Երևանի Տ. Մեծի փողոցում` երկաթուղային կայանի մոտակայքում ապօրինի ձեռք է բերել «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որոնք գործածել է ներարկման միջոցով:

ԳԱ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համարոր նա ամռան սկզբին Երևանքաղաքի ՄԽորենացի փողոցում պատանդ վերցված աղջկա միջոցով առանց իրացնելունպատակի ԿՉ.-ից 160.000 ՀՀ դրամի դիմաց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշորչափի` 2 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Գ. Ա.-ից տեղեկանալով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին, վերջինիս նախապես խոստացել է նրա համար ձեռք բերել թմրամիջոց, որից հետո` խոստումն ի կատար ածելու համար, առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերել:

Գործով իրեղեն ապացույցները

Թմրամիջոցները փաթեթավորված, կնքված 8 առանձին փաթեթներում, թիվ 14-1369 եզրակացությանը կից մեկ փաթեթ, Ա. Վ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փայտե վզնոց փայտե խաչով, մեկ բջջային հեռախոս և «Այֆոն» տեսակի պլանշետ` փաթեթավորված երկու փաթեթներում, «Վիկտորիա» հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ սենյակի զննությամբ վերցված երկու նոթատետրերը, մեկ տետրը, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, կպչուն ժապավենը և «Մալբորո» տեսակի ծխախոտի տուփը` փաթեթավորված մեկ փաթեթում, Կ. Չ.-ի և Ա. Վ.-ի Խցերի հայտնաբերված 2 բջջային հեռախոս` փաթեթավորված մեկ փաթեթում:

Գործը Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննել 2014 թվականի սեպտեմբերից: Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 2013 թվականին հոկտեմբերի 13-ին վերջինս ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 15-ին ազատ արձակվել: 2014 թվականի օգոստոսի 8-ին նրա մեղադրանքը փոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դատաքննության ժամանակ պարզվել է, որ նույն աղջկան գործով անցնող Կ. Չ-ն եւս մեկ աղջկա հետ որոշել է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն իրացնելու նպատակով այնտեղից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ու այն մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերելու շուրջ 2013թ. փետրվար ամսին նախնական հանցավոր համաձայնության է եկել իր ծանոթ ոմն Ռոբերտի հետ։ Կ. Չ-ն կանանց համար ձեռք է բերել Իրանի մուտքի վիզա եւ ստեղծել այլ պայմաններ: Մեղադրյալը գնացել է ԻԻՀ, սակայն այնտեղ թմրամիջոց չի գնել, նրան որևէ մեկը թմրամիջոց չի տվել, և որևէ թմրամիջոց նա չի բերել Հայաստան:

Պատանդ վերցված աղջիկը 2016 թվականի նոյեմբեր ամսին առաջին անգամ 21 տարեկան հասակում դատապարտվել է 2 տարի ազատազրկման, սակայն նշանակվել է 3 տարի փորձաշրջան: Նրա նկատմամբ նաեւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատությունում նշանակել է հարկադիր բուժում թմրամոլությունից։

Գործող անցնողները բոլոր դատապարտվածները վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դեռեւս շարունակվում է:

Судья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работу