Թուրքիայի հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցը Գերմանիայից ապաստան է խնդրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան է խնդրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը՝ հենվելով անվտանգության մարմիններում ունեցած անանուն աղբյուրի վրա:
Պարբերականը նշել է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հետևում է դիմողների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքին և չի պարզաբանել, թե ովքեր են նրանք:
Die Welt-ը հայտնում է նաև, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է տվել Թուրքիայի ավելի քան 6700 քաղաքացի: Նրանց շարքում են նաև կարմիր անձնագիր ունեցող դիվանագետները և նրանց ընտանիքները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



