Երեւանում 71 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել. տուժողներից մեկի վիճակը կայուն ծանր է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 21:26-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 71 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի (վարորդ Մ. Պ.) եւ «Honda Ellison» մակնիշի (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր Հ. Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



