«Բավարիայի» կիսապաշտպանը տեղափոխվում է Պրեմյեր լիգա
СПОРТՄյունխենի «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը վարձավճարով տեղափոխվել է Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Սուոնսի»: Ուելսյան ակումբը մեկ տարով վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին:
«Մենք ցանկանում էինք, որ Սանչեշը տեղափոխվի մի ակումբ, որում կխաղա բարձր մակարդակում եւ կաշխատի նրանով հետաքրքրված մարզիչի գլխավորությամբ: Ռենատուին խաղային պրակտիկա է հարկավոր ամբողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ «Բավարիայում» դա երաշխավորված չէր նրա համար»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ «Սուոնսին» գլխավորում է անգլիացի մասնագետ Պոլ Կլեմենտը, որը նախկինում աշխատել է «Բավարիայի» մարզչական շտաբում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



