Սեպտեմբերի 1-ին խոշոր աստղակերպը կմոտենա Երկրին
ОБЩЕСТВО«Ֆլորենս» խոշոր աստղակերպը սեպտեմբերի 1-ին Երկրից 7 մլն կմ հեռավորությամբ կլինի։ Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտին առընթեր ռեակտիվ շարժման լաբորատորիան հայտնում է, որ այդ երկնային մարմինը մարդկության համար վտանգ չի ներկայացնում։ «Ֆլորենս»-ի՝ երկրին առավելագույն մոտ լինելու դեպքում աստղակերպը մեր մոլորակից 18 անգամ ավելի հեռու կլինի, քան լուսինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Շատ աստղակերպեր երկրին ավելի մոտ են եղել, սակայն դրանց չափերն ավելի փոքր են եղել, քան «Ֆլորենս»-ինը»,-նշել է NASA-ի աշխատակիցներից Փոլ Չոդեսը։
«Ֆլորենս»-ին հետեւելու համար կօգտագործվեն Արեսիբո ռադիոաստղադիտակը (Պուերտո Ռիկո), ինչպես նաեւ Քալիֆորնիա նահանգում NASA-ի ռադիոտեղորոշիչները։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



