Երեւանում մեկնարկեց ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովը
МЕЖДУНАРОДНОЕԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովը։ Միջոցառման կազմակերպիչներն են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների միությունը, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի հայկական ակումբը եւ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի զարգացման հիմնադրամը։
Համաժողովի կենտրոնական թեմաներից մեկը կդառնա Արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը եւ արեւելյան ուսումնասիրությունների խնդիրները։ Համաժողովի շրջանակներում ինստիտուտի շրջանավարտները ելույթ կունենան հետեւյալ թեմաներով. «Արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը», «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներն ու 21-րդ դարի տնտեսական դիվանագիտությունը», «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը», «Մերձավոր Արեւելքում նոր իրավիճակը», «Բացահայտվող Իրան»։
Համաժողովին ելույթ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան համաժողովի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերին։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



