Հայաստանում մալարիայով հիվանդ սուդանցի աղջկա վիճակում դրական տեղաշարժ կա
ОБЩЕСТВОՄալարիայով հիվանդ սուդանցի աղջիկ է հայտնաբերվել Հայաստանում. նա տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ 5 օրվա բուժումից հետո վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ կա: «Հիվանդը դիմել էր մեզ օգոստոսի 28-ին: Հարավային Սուդանի բնակիչ է, սովորում է Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում»,- ասաց Ասոյանը: Նրա խոսքով` հիվանդը Հայաստանում երկար ժամանակ չի մնացել: Հայաստան գալու հենց երրորդ օրը վատ է զգացել և դիմել բժշկի: Հիվանդությունն ախտորոշել են ու աղջկան հոսպիտալացրել: «Հիվանդն արդեն հինգերորդ օրն է` բուժում է ստանում: Կա վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ: Դեռ չենք կարող ասել, թե քանի օր կմնա հիվանդանոցում»,- ասաց Արա Ասոյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



