Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տվյալներին:
Թուրքիայի երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով, սակայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան Բոդրում և Դատչա շրջաններում:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Բոդրումում գրանցվել էր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, նույն օրերին Բոդրումում ևս երկու երկրաշարժ է գրանցվել, մասնագետները պնդում են, որ հուլիս ամսվա վերջին շաբաթում Բոդրումում 400-ից ավելի երկրաշարժ է գրանցվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



