Նոր տեսահոլովակ Արցախի և հայ ժողովրդի մասին
ВИДЕО«Արցախի ձայներ» նախագիծը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Ես եմ»։ Այն Արցախի ու հայ ժողովրդի պատմության ու պայքարի, հաղթանակների ու կամքի, նոր սերնդի ու նրա պահանջատեր կեցվածքի մասին է:
«Ես եմ» տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է, որտեղ հեղինակները համադրել են ամեն ինչ՝ հայ ժողովրդի պատմությունից հայտնի պատմական կերպարներ, էպոսի հերոսներ, ժամանակակից երեխաների ամենասիրելի հերոսներ:
Տեսհոլովակի գլխավոր հերոսը փոքրիկ տղան է, որը ժամանակի ընթացքի մեջ ճամփորդում է հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններով, հասնելով մինչև մեր օրեր։
Տեսահոլովակում զետեղված են ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի տեսագրությունները, որոնցում հերոսի արտահայտած մտքերն ու դատողությունները շարունակում են սերունդներ դաստիարակել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



