Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլի երկրորդ խաղում կրկին հաղթեց Դանիել Կոուդերին:
Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ: Նրա մրցակիցը հայտնի կլինի ավելի ուշ:
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը:
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը, մասնակցում են մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: