ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բացառել են Կորեական ճգնաժամի ռազմական լուծումը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է, որ Կորեական թերակղզու հարցին ռազմական լուծում չի կարող տրվել Հյուսիսային Կորեայի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման ֆոնին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
«Մեզ համար պարզ է, որ ռազմական որոշումը չի կարգավորի Կորեական թերակղզու տարածքում ծագած հակամարտությունը», - ասել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն «ամեն ինչ անում է պատերազմի հասնելու համար»: Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ ցանկալի արդյունք չեն տվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



