Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սպառազինության ոլորտում Իրանի հետ գործակցությունը ձեռնտու է թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին և ոչ ոք չի կարող արգելել մեզ զարգացնել այն. Վ. Ոսկանյան

ОБЩЕСТВО

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամիի հայտարարությունը, ըստ որի՝ իրենց գերատեսչության համար առաջնային նպատակ է իրենց դաշնակից պետություններին զենքի մատակարարումը, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, առաջին հերթին վերաբերում է Մերձավոր Արևելքի երկրներից Սիրիային, Լիբանանին, Աֆղանստանին և այլն: 

Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նա նշեց, որ չի բացառվում, որ Իրանի ՊՆ-ի ղեկավարը նկատի է ունեցել նաև Կովկասի տարածաշրջանում Հայաստանին զենք մատակարարելը:

«Այստեղ կա միայն մի նրբություն. հայկական բանակն իր սպառազինությունը հիմնականում ձեռք է բերում թե՛ Ռուսաստանի հետ երկկողմ, թե՛ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում՝ գնելով զենքը ավելի մատչելի գնով: Եվ չեմ կարծում, որ Հայաստանն այս պահին իրանական զենքի կամ սպառազինության կարիքն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ այնուհանդերձ հնարավորությունը բաց է, և իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես վստահելի գործընկեր, երկիր, որի հետ կառուցում են առանձնահատուկ հարաբերություններ:

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ գերատեսչության համար առաջնային նպատակ է երկրի հրթիռային ծրագրի զարգացումը, ինչպես նաև դաշնակից պետություններին զենքի մատակարարումը։

«Երբ երկիրը թուլանում է, մյուս պետությունները թև են առնում ու փորձում ներխուժել: Անհրաժեշտության դեպքում մենք զենք կմատակարարենք դաշնակից պետություններին, որպեսզի ապահովենք տարածաշրջանային անվտանգությունն ու կանխենք պատերազմները»,-ասել է Հաթամին:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ եթե Հայաստանի և Իրանի ռազմական ոլորտի պատասխանատուները որոշում կայացնեն, ապա իրանական զենքը կարող է մատակարարվել նաև Հայաստան: «Դրա համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա, զուտ նպատակահարմարության խնդիր կարող է լինել»,- նշեց նա:

Իրանագետը նկատեց, որ երկու երկրների՝ պաշտպանական և անվտանգային ոլորտներում գործակցությունը հասել է բավականին բարձր մակարդակի: 

«Այս տարվա սկզբին մեր պաշտպանության նախարարն այցելեց Իրան:Հիմա, իհարկե փոխվել է Իրանի պաշտպանության նախարարը, բայց Իրանն այն երկրներից է, որտեղ անձերի փոփոխությամբ քաղաքականությունը չի փոխվում: Բնական է, որ Հայաստանի՝ այս ոլորտում գործակցությունը ձեռնտու է թե՛ Հայաստանի, թե՛ նաև իրենց համար»,- ասաց նա՝ նշելով, որ այս համատեքստում խոսք է գնում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին: 

Վարդան Ոսկանյանը հավելեց, որ հաշվի առնելով, որ ոլորտը վերաբերում է անվտանգությանը՝ նուրբ թեմա, շատ մանրամասներ երկու երկրների նախարարների քննարկումներից չեն հրապարակվի:

«Պաշտպանության նախարարի մակարդակով հանդիպում էր, և չէին կարող չքննարկվել կարևոր խնդիրներ, և չէին կարող ձեռք չբերվել կարևոր համաձայնություններ»,- նշեց նա:

Վարդան Ոսկանյանը մատնանշեց՝ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են Ադրբեջանական Հանրապետության կողմից: «Դրանք կիրառվում են մեր դեմ և կիրառվում են նաև Իրանի դեմ՝ թե՛ ադրբեջանցիների կողմից ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն՝ Իսրայելի կառավարողների կողմից: Բնական է, որ այս խնդիրները Հայաստանն ու Իրանը քննարկել են»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ բացի վերը նշվածներից՝ իրանցիներն ունեն բավականին մեծ փորձառություն թիկունքի անվտանգության պահպանման ոլորտում, և նրանց փորձառությունը կարող է օգտակար լինել մեզ համար: 

«Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. Հայաստանը փորձում է կառուցել բազմավեկտոր քաղաքականություն նաև անվտանգության ոլորտում թե ՀԱՊԿ-ի, թե, ինչո՞ւ չէ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համատեքստում»,- նշեց նա՝ շեշտելով, որ եթե իրանական կողմից լինի առաջարկ և այդ առաջարկը համապատասխանի մեր ստանդարտներին, ապա որևէ խոչընդոտ չի կարող Հայաստանի՝ Իրանից զենքի ձեռքբերման ժամանակ:

Անդրադառնալով դիտարկումներին, թե Ռուսաստանը մշտապես խոչընդոտում է Հայաստանին Իրանի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու հարցում, նա պատասխանեց. «Անշուշտ, Ռուսաստանի ներկայությունն այստեղ կա, անշուշտ այստեղ այդ պետությունն ունի շահեր, բայց շատ դեպքերում ռուսական շահերը չեն բախվում մեր շահերին՝ Իրանի հետ համագործակցության ոլորտում։ Որևէ մեկը չի արգելում և չի էլ կարող արգելել մեզ Իրանի հետ զարգացնել գործակցություն, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, և կա մեր կենսունակությունն ապահովելու խնդիր: Որևէ մեկը չի կարող Իրանի հետ մեր համագործակցությունը սահմանափակել, մինչև չի լուծվել մեր՝ շրջափակումից դուրս գալու հարցը»: 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами