Այս խաղում որոշիչ եղավ ստանդարտ դիրքերը. Ռուսլան Կորյան
СПОРТԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիս Ռուսլան Կորյանի կարծիքով Դանիայի դեմ խաղում որոշիչ դեր խաղացին ստանդարտ դիրքերը:
«Ինքներդ ամեն ինչ տեսաք, պարտվեցինք: Բայց ես չէի ասի, որ արժանի պարտություն էր: Այս խաղում որոշիչ եղավ ստանդարտ դիրքերը: Նույնիսկ արդեն մոռացել եմ խփածս գոլի մասին, քանի որ բաց ենք թողել 4 գոլ: Օգուտ չտվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կորյանը:
«Միքս-զոնայում», որտեղ սովորաբար խաղից հետո ֆուտբոլիստները պատասխանում են լրագրողների հարցերին, միայն կանգնեց և խոսեց Ռուսլան Կորյանը: Բոլոր ֆուտբոլիստները գլխիկոր հեռացան, այդ թվում և հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիային 1:4: