Դադարեք ծերանալ 20 տարեկանում. լուսանկարներ
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Այսօր՝ դառնալով 20 + տարեկան, երբ արդեն գիտես, որ նախկին դասընկերուհիդ ամուսին ունի, իսկ ընկերուհիներդ՝ ապառիկ և աշխատանք՝ օֆիսում՝ մինչև գիշերվա հազարը, հայտնվում ես անհասկանալի իրավիճակում. «Ինչպես, դեռ երեկ նրանց հետ խոտերի վրա պառկած, անհոգ երգեր էինք երգում, իսկ հիմա նրանք քննարկում են իրենց հիվանդություններն ու օգնում են գտնել լավ բժիշկ»:
Շատերը հիմա հիվանդանում են «ծերանալով», ընդ որում, այնքան հանգամանալից, որ դա արտահայտվում է նաև արտաքինի վրա:

Իսկական անհեթեթություն է տեսնել 20+ տարեկան քո հասակակիցներին՝ տիկինների հագուստներով և ամուսնուց ու երեխաներից հոգնած դեմքերով: Չգիտես ինչու, ամուսնությունը, որը թեորեապես երջանկություն և սեր պետք է բերի, շատերին ուղղակի հիշեցնում է նրանց տարիքը: Դու չես ուզում հավատալ, որ այդ մարդը ծնվել է քո հետ նույն տարում, միասին հաճախել եք նույն դպրոցը կամ, ասենք, մանկապարտեզը: Դու էլ կարող ես աշխատել մինչև կեսգիշեր, եփել բորշ, բայց միևնույն ժամանակ, հագնել այն դեղին զգեստը՝ պինգվիններով կամ դիտել «Տիմոնն ու Պումբան», կամ ականջակալներում հնչող երգի ռիթմի տակ, համարյա պարելով, քայլել փողոցում: Ինչ իմաստ կա, գրողը տանի, ծերանալ ժամանակից շուտ: Իսկ, ընդհանրապես, ես վստահ չեմ, որ կա որոշակի ժամանակ, երբ հստակ գալիս է ծերանալու տարիքը: 
Լավ, ենթադրենք, թե շուտ ծերացողների ուղեղում կատարվողը մենք չենք կարող հասկանալ, բայց այն, ինչ նրանք հագնում են, մենք կարող ենք տեսնել: Տպավորություն է , թե ինչ որ պահի շատ աղջիկների ուղեղում միանում է . «Կարճ ջինսե շորտերը այլևս սոլիդ չեն, կեդերը մի տեսակ շատ սպորտային են, էլեգանտություն և կանացիություն!! կանացիություն և էլէգանտություն!! կանացիություն! կանացիություն!կանացիիություն!» մտքերի հոսքը և էլ փրկություն չկա: Միայն թե 20+ երիտասարդ աղջիկների պատկերացրած «կանացիությունը» , միանհգամայն զուրկ է կանացիությունից, դա գուցե համապատասխանի 40+ իսկ ավելի հաճախ` 50+ կանանց (որովհետև ես գիտեմ 40+ կանանց, որ ավելի երիտասարդ տեսք ունեն, քան 20+), բայց ոչ 20+ տարեկաններին: Այդ տարիքի կանացիությունից ու էլեգանտությունից ստացվում է անտարիք մի էակ՝ առանց խենթության, սեքսի, աղջկական հիմարությունների: Նորաձևության տենդեցները միշտ երիտասարդության կողմնակիցն են՝ համարձակության, խելառության: Ու բոլորովին պարտադիր չէ, իբրև էլեգանտ տեսք ունենալու համար երիտասարդ աղջիկներին ամեն օր ընտրել բարձրակրունկներ, խիստ կոստյումներ ու զգեստներ: Հիմարություններ արեք, այդպես ավելի լավ ձեզ կզգաք: 
Մի կողմ թողեք ձեր բարձրակրունկները, երկար եղունգները, օրը մեջ անպայման գեղեցկության սրահում մազերը ժամերով խառը ֆեն անելը, հետո ահագին լաքով դա ամրացնելը,որ քամու հետ յուրաքանչյուր մենամարտում, խառը ֆենը հաղթող դուրս գա, ոսկյա զարդերը: Իհարկե շատ գեղեցիկ զարդեր կան աշխարհում, բայց մի տեսակ անհեթեթ են դրանք երիտասարդ աղջիկների վրա: Թող որ քամին հանգիստ խաղա ձեր մազերի հետ, թող որ կարողանաք վազել ձեր հարմարավետ կեդերով ու թող ձեր շենքի «ծյոծյաներն» այդպես էլ չհասկանան, թե դուք ինչ եք հագել: Ի՞նչ պարտադիր է շուտ ծերանալ, իսկ ավելի ճիշտ, ի՞նչ պարտադիր է ընդհանրապես ծերանալ:




