Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստան և սփյուռք հարաբերություններ. ազնվության և կեղծիքի սահմանագիծը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, սեպտեմբերին նախատեսվում է կազմակերպել «Հայաստան–սփյուռք» կոնգրեսը` նպատակ ունենալով ստեղծել Համազգային խորհուրդ: Համազգային խորհուրդ ասվածը դուք ինչպե՞ս եք պատկերացնում. ըստ ձեզ այսօր համայն հայությունն ինչի՞ շուրջ կարող է միավորվել:

– Չեմ պատկերացնում: Կամ պատկերացնում եմ արտասահմանի հայերի կամ ծագումով միայն հայերի հավաք, որ հավաքվում են, խոսում, սիրո խոստովանություններ անում հայրենիքին և Արարատին, խմում երկրի ղեկավարության կենացը և հայտնիների հետ լուսանկարվելով ու մի քանի սերիական մեդալ ստանալով՝ հեռանում իրենց երկրներ:

-Ինչի ՞շուրջ կարող է միավոր վելհայությունն այսօ՞ր: Միայնխորովածի: Դրանից բացի՝մեկ էլ պատերազմն է, որ միավորելու է այս ժողովրդին: Մնացածը լիրիկա է:

– Սփյուռքը նեղացած կամ նեղսրտած չէ՞ հայրենիքից: Ի վերջո շատ գործարարներ կամ հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամություն հայտնող մարդիկ այդքան էլ լավ տպավորություններ չեն ստացել մեր երկրում տիրող բարքերից: Նրանք կամ հեռացել են Հայաստանից, կամ ձեռնպահ մնացել իրենց քայլերում:

– Նախ՝ սփյուռքն ամբողջական կառույց չէ: Դա կտրտված, անկազմակերպ համայնքների մի երևակայական միավոր է, որ հիմա այլևս որևէ միավորող կառույց անգամ չունի: Բարեգործականն ու Դաշնակցությունն էլ վաղուց փոխել են իրենց ձևաչափերը և նախկինի ազդեցության կեսն անգամ այլևս չունեն:

Եկեղեցին, իր հերթին, տխուր վիճակում է: Առանձին հոգևորականների բարոյական նկարագիրը վարկաբեկում է այդ կարևորագույն կառույցը: Ֆինանսական մուտքերի և մսխումների առումով նույնպես այստեղ խնդիրներ կան և մեր ժողովրդի այդ առանցքային ու վեհ ինստիտուտը ևս կորցնում է իր միավորիչ դերը:

Ինչ վերաբերում է սփյուռքից Հայաստանին օգտակար լինողների հիասթափվածությանը, ապա կա այդպիսի բան: Այո, արդար ներդնողին կամ հայրենասերին Հայաստանում անշահախնդիր չեն ընդունում և հաճախ չափազանց անարդար են վարվում:

Բայց այնպես չէ, որ սփյուռքից ժամանող բոլոր բիզնեսմեններն են ազնիվ մոտիվներով առաջնորդվում: Շատերն ուղղակի գիշատիչ դրդապատճառներ ունեն, բայց թաքնվում են բարեգործի շղարշի տակ: Ոմանք էլ՝ արագ ներգրավվում են տեղի աղտոտ համակարգի մեջ և դառնում դրա մասը: Իսկ մի մասն էլ՝ ուղղակի մեղմ ասած, որևէ ազգային մոտիվ չունեցող և երկիրը որպես գանձագողության հեշտ աղբյուր դիտարկողների տպավորություն է թողնում:

Էդուարդո Էռնեկյանի դեպքը հրաշալի օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի սփյուռքի ներդնողը: Բոստոնից Չարլզ Թալանյանի օրինակն էլ իր հերթին ցույց է տալիս, թե ինչպես մարդը կարող է ուղղակի բիզնես անել, մեծ գումարներ ներդնել, ներկայացնել դա որպես ազգանվերություն, բայց որևէ ազգային բաղադրիչ չունենալ:

Բայց կան և այնպիսիք, որ այստեղ հսկայական, իրոք հայրենանվեր և լուռ աշխատանք են կատարում: Օրինակ՝ Քերոլայն Մուգարը ԱՄՆ Արևելյան ափից, որ տասնամյակներ շարունակ անչափ կարևոր և լրջագույն աշխատանք է կատարում իր «Հայաստանի Ծառ» նախագծով: Բայց քանի՞սը գիտեն դրա մասին Հայաստանում: Այնպես որ, ամեն բան միանշանակ չէ:

Ջեյմս Թուֆենկյանի կամ Մգրյանների օրինակը նույնպես լավ օրինակ է մարդկանց, ովքեր ազնիվ և արդար բիզնես են անում և երկրի իմիջի ուրվագծման գործում իրենց լուման ներդնում: Այդպիսիք, սակայն, շատ չեն:

– Մենք հաղթահարե՞լ ենք այն հոգեբանությունը, որ այսուհետև սփյուռքին դիտենք, կոպիտ ասած, ոչ թե կթու կով մեզ համար, այլ որպես գործընկեր թե տնտեսական, նաև հենց քաղաքական առումներով:

– Սփյուռքին Հայաստանում որպես կթու կով չեն դիտարկում: Այդ սփյուռքում են որոշել, որ իրենց այդպես են վերաբերվում Հայաստանում: Սփյուռքում բազում մարդիկ հավատացած են, որ Հայաստանն իրենց փողերով է ապրում: Փողերով, որոնք իրենք ընդհանրապես Հայաստանի վրա չեն ծախսում: Եվ հետո, եթե հարցը վերաբերվում է հայրենիքին, պետք է և «կթվեն»՝ լավ իմաստով, իհարկե:

Հրեական սփյուռքը սիրով է այդպիսի կարգավիճակում ինքն իրեն դնում: Իսրայելը սրբություն է աշխարհի հրեաների համար և նրանք իրենց պարտքն են համարում անշահախնդիր նվիրատվություններ անել այն երկրին, որտեղ շատերն անգամ չեն էլ եղել:

Մինչդեռ հայերից շատերը պետք է մեկ նվիրած մատիտի առթիվ հեռուստալուր պատրաստեն և միշտ նույն տեքստով հոսհոսություններ արտաբերեն թե՛ էկրաններից, և թե՛ սփյուռքի տարբեր ճղճիմ ամբիոններից:

Մյուս կողմից՝ կթվում են նրանք, ովքեր ցանկանում են կթվել: Իշխանության հետ շատերը մտնում են բիզնես հարաբերությունների մեջ և, ստանալով իրենց ցանկացածը, սկսում են կթվել: Այդ առումով չեմ կարծում, թե դժգոհության տեղ կա:

Վերջապես մեդալներ են ստանում, մասնավոր ճաշեր ունենում երկրի կամ հոգևոր ղեկավարության հետ և որոշակի արտոնություններից օգտվում: Իսկ նրանք, որ ազնիվ են, իրոք հայրենասեր են ու սփյուռքի լավագույն սերուցքն են, մնում են ստվերում, անտեսված և անպիտանի կարգավիճակում:

Իհարկե, պետությունը ոչինչ չի անում սփյուռքի ռեսուրսը ճիշտ և նպատակային օգտագործելու համար: Եվ այս մտածողությամբ չի էլ կարող անել: Եվ դա ազգային ողբերգություն է:

Իր հերթին սփյուռքը, տեսնելով Հայաստանի ապազգային և հայրենաքանդ վարքագիծը, հեռանում է Հայաստանից թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեբանորեն: Եթե Երևանում ազգային մոտեցումներ իշխեին, սփյուռքն էլ իր հերթին կձգտեր դեպի Հայաստան: Չկա մեկը, չկա և մյուսը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности