Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

2013–ին ԵՄ–ն ճնշում էր գործադրում Հայաստանի վրա, բայց սեպտեմբերի 3–ից հետո դասեր է քաղել. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը

– ՀՀ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ի հետ նոր պայմանագիրը չստորագրելու համար պատճառներ չկան: 2013–ին էլ կարծես թե ակնհայտ պատճառներ չկային: Այս անգամ անակնկալները բացառվա՞ծ են:

– 2013–ին պատճառներ կային: Որ Հայաստանի վրա սկսվել էին ճնշումներ գործադրվել դեռ 2013–ի մայիս–հունիսին, մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու: Այն օրը, երբ ԵՄ–ն հայտարարեց, որ պատրաստ է առանց որակի ստանդարտին ու գնին ուշադրություն դարձնելու՝ մոլդովական գինին ամբողջությամբ ընդունել իր շուկա, նշանակում էր՝ կայացվել է քաղաքական որոշում: Այլևս իրական բարեփոխումների փաթեթի առաջարկից քայլ էր կատարվել դեպի աշխարհաքաղաքականը: Այդ օրվանից էլ սկսվեցին ճնշումները:

2013–ի հունիսի 25–ին հայտարարվեց, որ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ավարտել են բանակցությունները: Դրանից հետո ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երկու անգամ այցելեց Հայաստան: Իսկ հուլիս–օգտոստոսին ի հայտ եկան նշաններ, որ Հայաստանն ու ԵՄ–ն քննարկում են ինչ–ինչ խնդիրներ, որ ինչ–որ ճնշումներ կան: Իր երկրորդ այցի ժամանակ Ֆյուլեն մի հետաքրքիր բան ասաց՝ իսկ ո՞վ է ասել, որ մենք դեմ ենք Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությանը, անվտանգության հարցերից ելնելով՝ որևէ մեկը չի կարող պնդել, որ այդ համագործակցությունը չպետք է լինի, նայելով քարտեզին՝ մենք ունենք այդ ընկալումը: Իսկ դա նշանակում էր` այդ հարցերում չենք կարող ձեզ օգտակար լինել:

Այդ ամենից ես հասկանում եմ, որ երբ Արևելյան գործընկերությունը վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի և ոչ թե բարեփոխումների փաթեթի առաջարկի, ՌԴ–ն ու ԵՄ–ն սկսեցին պայքարել Ուկրաինայի համար: Այդ առումով Հայաստանն օգտագործվեց: Մի կողմից, ԵՄ–ն չէր կարող հատուկ Հայաստանի համար այլընտրանքներ առաջարկել, որ Հայաստանը դիմակայեր ճնշումներին, իսկ մյուս կողմից, Ռուսաստանն իր ճնշումներն օգտագործեց` Հայաստանը դարձնելու այն «հաջողված» օրինակը, թե տեսեք, մենք կարող ենք այնպիսի առաջարկ անել, որ նույնիսկ մեկ օրում մարդիկ իրենց միտքը փոխեն: Եթե հիշում եք, սեպտեմբերին 3–ին ստորագրելու պահին Ռուսաստանի կողմից լուրջ առաջարկների խոստումներ եղան` միլիարդավոր ներդրումներ, 500 մլն ներդրում երկաթգծի համակարգում և այլն:

– Այսինքն, ճիշտ էր նախագահի այն հայտարարությունը, որ ԵՄ–ն մեր առջև կամ–կամ դրեց, և մենք այլ ելք չունեինք:

– Եթե նայեք 2013–ի մայիսից մինչև սեպտեմբեր ընկած հատվածում մամուլի հրապարակումները, կտեսնեք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ եվրոպական դեսպանները կամ առաջնորդներն իրենց խոսքում նշել կամ ակնարկել են, որ այստեղ կամ–կամ է, կամ ընդունում եք, կամ չեք ընդունում, այլ հնարավորություն չկա:

– Փաստորեն այսօր ԵՄ–ն իր դիրքորոշումը փոխել է, ու ճնշումներ չկա՞ն:

– Այո: Հայաստանն ու ԵՄ–ն դաս են քաղել սեպտեմբերի 3–ից: ԵՄ–ն հասկացել է` այլևս չի կարող գործել կամ–կամ բանաձևը: Հասկացել են, որ կարելի է Հայաստանի հետ քաղաքական լուրջ պայմանագիր ստորագել նաև այն դեպքում, երբ Հայաստանը Եվրասիական միության անդամ է:

Բացի այդ, 2013–ից հետո ԵՄ–ում տեղի են ունեցել ընտրություններ, և նոր իշխանությունները կարողացել են հաղթահարել այդ խնդիրը: Տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքականության վերանայում, և տեսանք, որ ԵՄ–ն պատրաստ է տրամադրել Հայաստանի հետ նոր պայմանագիրը բանակցելու մանդատ: Ու այդ պայմանագիրն արդեն նախաստորագրվել է: Հիմա սպասում ենք ստորագրմանը:

– Իսկ ռուսական կողմից խանդոտ վերաբերմունք չկա՞, թե ըմբռնումով են մոտենում:

– Գուցե իրենց մամուլում մեկ–երկուսի կողմից ինչ–որ խնդիրներ բարձրաձայնվեն, բայց ռուսական իրական քաղաքականության վրա ազդող տարբեր անձինք, ասենք, Լավրովը կամ այլք, նշել են, որ Ռուսաստանը որևէ խնդիր չունի Հայաստան–ԵՄ համագործակցության նոր պայմանագրի ստորագրման հետ կապված: Այնպես որ չեմ կարծում, թե խանդի խնդիր կա: Ավելին, նրանք նույնպես կարող են դրանից օգտվել, քանի որ եթե Հայաստանը կատարի այդ պայմանագրով ստանձնելիք բարեփոխումները, այդ փորձը կարող է նաև փոխանցվել ԵՏՄ երկրներին:

– Այս նոր պայմանագիրը կարո՞ղ է քաղաքական էֆեկտ ունենալ` Ռուսաստանից մեր կախվածությունը մեղմելու առումով:

– Եթե մենք ստորագրեցինք պայմանագիրը, Թուրքիան ասելու է` վերջ, ճանաչում եմ ցեղասպանությունը, և այդ երկիրն իրենից այլևս վտանգ չի՞ ներկայացնի: Իսկ ռուսական ռազմական անվտանգության հիմքերը Թուրքիայից եկած վտանգների դեմ են: Նրանք Թուրքիայի հետ սահմանն են պահում: Կամ` ի՞նչ կապ ունի ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրումն այն բանի հետ, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բալանսավորել: Ինձ չի թվում, որ այս պայմանագիրն իրենից ներկայացնում է աշխարհաքաղաքական այն պայքարի խնդիրը, ինչի համար 2013–ին Ռուսաստանը ճնշում գործադրեց:




Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира