Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժխտողականության պատը քանդել փորձող թուրք մտավորական Սելեքը Հայաստան է բերել իր գրքի հայերեն թարգմանությունը

ОБЩЕСТВО

Թուրք մտավորական, սոցիոլոգ Փընար Սելեքի «Որովհետև հայ են» գիրքը վկայությունն ու ճիչն է բոլոր այն մարդկանց, ովքեր կոտրել են իրենց ներսում առկա ժխտողականությունը և հարցականի տակ են դրել բոլոր այն «ճշմարտությունները», որոնք սովորեցվել են Թուրքիայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սելեքը, ով առաջին անգամ այցելել է Հայաստան:

«Չեմ հասցրել դեռ շատ բան տեսնել, բայց ասես փոքր աղջնակ լինեմ, անընդհատ ոգևորվում եմ, ծիծաղում, առավոտվանից ի վեր շատ լավ տրամադրություն ունեմ: Այս հանդիպումն ինձ համար շատ խորհրդանշական է: Իմ կյանքում իսկական հանդիպումները միշտ փոխել են կյանքս»,- նշեց գրքի հեղինակը` փաստելով, որ գրքում պատմում է հենց այդ հանդիպումների և դրանց առաջացրած փոփոխությունների մասին: Ներկայացնելով գրքի բովանդակությունը` նա ընդգծեց, որ այդտեղ հարցականի տակ է դրվում Թուրքիայի կրթական համակարգը, փողոցների անունները, այն սև, մութ հատվածը, որ կա մարդ կանց գիտակցության մեջ և որի մեջ ինքն էլ հայտնվել էր, սակայն փորձել էր դուրս գալ:

«Գիրքս պատմում է, թե ինչպես եմ ես ինքս ապրել ժխտողականությունը Թուրքիայում: Ես ազգայնականների ընտանիքից չեմ եղել, ընտանիքս ընդդիմադիր հայացքներ ուներ, հայրս բանտարկված էր, պապիկս ևս ընդդիմադիր էր, և այս ամենով հանդերձ ես չէի հասկանում Ցեղասպանության խնդիրը: Ես նայում էի, նայում, բայց չէի տեսնում, որովհետև իմ հայացքն արդեն ինչ-որ առումով ձևավորված էր: Այն բոլոր հանդիպումների շնորհիվ, որ ունեցա, ես հասկացա, որ պետք է քանդեմ այդ հայացքն ու սեփական ինքնությունս և փորձեմ նորից վերակառուցել այն: Թեպետ դժվար էր, սակայն ես ջարդեցի, կոտրեÖ �ի այն ակնոցները, որ կրում էի և այդպիսով ինքս ինձ ջարդեցի: Եվ դրանից հետո միայն սկսեցի տեսնել շատ բաներ, որոնց մասին էլ գրեցի»,- պատմեց թուրք մտավորականը:

Նա նշեց, որ գիրքը մի կողմից պատմում է իր անձնական վերափոխման պատմության, մյուս կողմից էլ այն դիմադրական շարժման մասին, որը ձևավորվել է Թուրքիայում: «Ես մենակ չեմ, ես մի ամբողջ սերնդի հետ եմ, ովքեր հարցեր են տալիս և հարցականի տակ են դնում այն բոլոր ճշմարտությունները, որոնք մեզ սովորեցրել են: Իմ երկրում ինձ նման շատ մարդիկ կան, բոլորը չեն, որ աքսորյալ են, մի մասը բանտերում է, մի մասը մահացել է, իսկ մյուս մասն էլ շարունակում է դիմադրել և պայքարել: Կարծում եմ, որ մեր ժողովուրդների իսկական  հանդիպումն այդ պայքարի և դիմադրության միջոցով է լիÕ �ելու, քանի որ սահմանները ստեղծվել են իշխողների կողմից, և մենք ենք, որ դուրս ենք գալիս այդ սահմաններից, ստեղծում ենք մեր աշխարհը, մտածում ենք մեր արժեքների մասին»,- ասաց Սելեքը` նշելով, որ իրականում գիրքը մի փոքր բան է, որ կարող էր ինքն անել:

 «Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և սա կարևոր է խնդրին հանրային հնչեղություն տալու տեսանկյունից: Ես այնքան էլ հույս չունեի, որ 100-րդ տարելիցը կհանգեցնի իսկական արդարության, հետևաբար ուզում էի իմ այս ստեղծագործությամբ աջակցել արդարության համար պայքարին: Քանի որ ինքս էլ խնդիր ունեմ արդարության հետ և արդարության համար պայքար եմ մղում, գիտեմ, թե անգամ փոքրիկ վկայություններն ինչ կարևորություն ունեն»,-ընդգծեց Սելեքը:

Նա փաստեց նաև, որ գիրքը մեծ հնչեղություն է ստացել Ֆրանսիայում: Շատերը հետաքրքրվում են դրանով ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ պատմվում է հայկական հարցը, այլ շատերը դրանում առնչություններ են տեսնում սեփական պատմության հետ: Թեպետ գիրքը հայերի համար է գրվել, սակայն այն համընդհանուր բնույթ ունի:

Թուրքիայում իր անձի հանդեպ եղած քաղաքական հալածանքների հետևանքով Ֆրանսիա փախած մտավորականը փաստեց, որ այնտեղ էլ շարունակում է հետազոտություններ իրականացնել միջազգային արդարության, ցեղասպանության հարցի շուրջ:

«Որովհետև հայ են» գրքի հայերեն թարգամանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել Մանուկ և Աղավնի Փամոկջյան հիմնադրամի աջակցությամբ: Ֆրանսերեն գրված գիրքն արդեն թարգմանվել է գերմաներեն և իտալերեն, ներկայում ընթանում են իսպաներենի թարգմանության աշխատանքները:

Փընար Սելեքը ծնվել է 1971 թվականին Ստամբուլում: Նրա աշխատանքները վերաբերել են թուրքական հանրապետության փոքրամասնությունների և օտարվածների իրավունքներին: Սելեքի կյանքում շրջադարձ է տեղի ունենում 1998 թվականին մի խճճված դատական գործի առնչությամբ, երբ նա անարդարացիորեն մեղադրվում է ահաբեկչության մեջ: Հեռանալով երկրից` նախ գնում է Գերմանիա, ապա Ֆրանսիա, որտեղ ստանում է քաղաքական փախստականի կարգավիճակ: Ներկայում հետազոտություններ է իրականացնում Լիոնում:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества