Արագածոտնում 3 մարդու դանակահարությունը բացահայտվել է. կասկածյալը որոնվում է
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքը բացահայտվել է: Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, պարզվել է, որ վիրավորներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Տամոյանը, 25-ամյա Մուրազ Տամոյանը եւ Ռյա-Թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Համեյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ռյա-Թազա գյուղից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց եւ Երեւան քաղաքի բնակիչ, 31-ամյա Տիտալ Թամոյանի միջեւ, ով իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձնաց եւ դիմել փախուստի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Տ. Թամոյանին հայտնաբերելու ուղղությամբ:



