Դիեգո Կոստան կմարզվի «Չելսիի» երկրորդ կազմի հետ
СПОРТԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան շուրջ 3 ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո ժամանել է Լոնդոն,- տեղեկացնում է «Marca»-ն:
Բրազիլիա մեկնելուց առաջ իսպանացին գիտեր, որ «Չելսի» դռներն իր առջև փակ են, երբ «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղորդել էր, որ բրազիլացին չի մտնում իր ծրագրերի մեջ:
Ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել :
Հաղորդվում է, որ այժմ Կոստան որոշել է հաշտվել «Չելսիի» ղեկավարության հետ և շարունակել մարզվել Լոնդոնում, սակայն արդեն պահեստային կազմի հետ: Միաժամանակ կշարունակվեն բանակցությունները «ազնվականների» ղեկավարության հետ, որպեսզի իսպանացին կարողանա «Ատլետիկո» տեղափոխվել արդեն հունվարին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



