Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սեպտեմբերի 7-ին կայանալիք միջոցառումների անոնս

ОБЩЕСТВО

ԱՆՈՆՍ

07 սեպտեմբեր, 2017                 

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ըկլուսաբանի

 

ՀՀ կառավարություն

 

 

11:00-ին

Կառավարությունում

տեղի  կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

 

Պետական կառույցներ

 

 

14:00-ին

Մատենադարանի նիստերի դահլիճում (Մաշտոցի պողոտա 53, նոր մասնաշենք, 3-րդ հարկ)

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության համագործակցությամբ տեղի կունենա Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին կփոխանցի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

V

 

Մամուլի ակումբներ

 

 

11:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում կամփոփվեն «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքները: Ասուլիսի մասնակիցները կխոսեն կենտրոնական դամբարանի պեղումներից հայտնաբերված գտածոների մասին: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն նաև պեղումներից հայտնաբերված հնագիտական արժեք ներկայացնող որոշ իրեր: Բանախոսներ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյան, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյան։

V

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

«Ջրի սակագնի բարձրացում. ինչի վրա է ծախսվում հայ ժողովրդի փողերը: «Վեոլիա ջուր» ընկերության կողմից կառավարության հետ կնքած պայմանագրի շրջանակում լուրջ խախտումներ են արձանագրվել: «Ժողովրդի ձայնը» ակումբը հանդես կգա աղմկահարույց հայտարարությամբ և բացահայտումներով» թեմային կանդրադառնան փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:

 

11:30-ին

«Մեդիա կենտրոնում»

տեղի կունենա քննարկում «Գնահատականներ և մտահոգիչ հարցեր «Ինֆորմատիկա»-ի դասագրքերի շուրջ» թեմայով: Բանախոսներ՝ Կրթության ազգային ինստիտուտի ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյան, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրային մասնագետ Սաթենիկ Բարսեղյան:

V

12:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արմենիա Տուրիստիչեսկայա-2017» ամենամյա մրցանակաբաշխությանն ընդառաջ։ 2017 թվականի աշնանը տեղի կունենա «Արմենիա Տուրիստիչեսկայա-2017»ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակներ են ստանում զբոսաշրջության ոլորտի լավագույնները։ 12 անվանակարգ կա, դրանց թվում՝ Էքստրեմալ տուրիզմի տարվա լավագույն նախագիծ, Ազգային ավանդույթների պահպանման տարվա լավագույն նախագիծ, Տարվա թանգարան և այլն։ Ասուլիսի բանախոսներ՝ «Արմենիա Տուրիստիչեսկայա» ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյան, ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյան, «Արմենիա Տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխության ղեկավար Անահիտ Գևորգյան, մրցանակաբաշխության համակարգող Նարինե Սարգսյան։

 

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրն է լեզվաբան, մանկ.գիտ.թեկնածու, պրոֆեսոր, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը: Թեման. «Սեպտեմբերի 8-ին՝ Գրագիտության միջազգային օրվան ընդառաջ: 21-րդ դարի մարտահրավերները փոքրաթիվ ժողովուրդների լեզուներին: Մայրենիի պահպանության հարցը և գրագետ մասնագետների պակասը: Դպրոցների օպտիմալացում: Փողոցների անվանափոխություն»:

V

13:00-ին

«Հոդված 3» մամուլի ակումբում (Թումանյան 26 ա)

տեղի կունենա «Սոսե» միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը: Բանախոսներ՝ «Սոսե» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյան, հիմնադիր-տնօրեն Սիմոն Սահակյան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Սոսե» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ Հովհաննես Գալստյան: Նրանք կներկայացնեն հիմնական և մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմացանկը, կինոդիտումների օրերը, ծրագրային այլ մանրամասներ, ինչպես նաև կամփոփեն նախորդ տարիների գրանցած արդյունքները:

 

13:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

հյուրերն են ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը, հոգեբան Լաուրա Պետրոսյանը և Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը: Թեման՝ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ, մոր կերպարը մեր օրերում, խնդիրներ, պատասխանատվություն:

V

 

Մշակույթ

 

 

15:30-ին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում

տեղի կունենա կարճատև ասուլիս՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին լրագրողների հետ կզրուցի հայ-ճապոնական հարաբերությունների 25-ամյակին նվիրված «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» խորագրով ցուցահանդեսի խորհրդի և երկու երկների բարեկամության մասին: Դեսպանը լրագրողների հետ շփվելու համար ընդամենը ունենալու է 15 րոպե ժամանակ, հորդորում ենք չուշանալ: Ասուլիսից հետո, ժամը 16:00-ին տեղի կունենա ցուցահանդեսի բացումը, իսկ մինչ այդ լրագրողներն ու օպերատորները ժամանակ կունանեն կադրեր հավաքելու և ձայնագրթյուններ անելու համար:

V

18:30-ին

Նկարիչների միությունում

կբացվի նկարիչ, մոդելավորող, ոճաբան, դեֆիլեի մասնագետ Շուշան Սարգսյանի աշխատանքներն ամփոփող «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը: «Նոր մոտեցում՝ հնին ու նորին» կարգախոսով ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի 30 աշխատանք: Կներկայացվեն գրաֆիկաներ, գունանակարներ, կերպարային-քանդակ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ: Շ.Սարգսյանը 2012 թվականից Shushan Design Studio-ի հիմնադիրն ու գլխավոր դիզայներն է:

 

18:30-ին

«Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20)

տեղի կունենա հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքի շնորհանդեսը: Գիրքն իր մեջ ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերիս հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ 

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan