Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նախարարությունը պարզաբանել է «Հյուսիս-հարավ»-ի վերաբերյալ ԶԼՄ-ների որոշ հրապարակումները

ПОЛИТИКА

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ հրապարակումներ, որոնք կարող են տարընկալման տեղիք տալ, ավելին՝ մոլորության մեջ գցել այդ տեղեկատվությունն օգտագործողներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այդ հրապարակումների առթիվ տարածել է պարզաբանում՝ միաժամանակ իր երախտիքը հայտնելով ԶԼՄ-ների կողմից իրականացվող մշտադիտարկմանը և վստահեցնելով, որ հնչեցված բոլոր ահազանգերը մանրամասն ուսումնասիրվում են և, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հիմնավոր փաստարկին տրվում է համապատասխան ընթացք:

Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի արժեքի մասին

Մասնավորապես, տարընթերցման տեղիք է տվել «tert.am» կայքին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որը հրապարակվել է լրատվական կայքի կողմից` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բոլոր վճարումները վերագրելով շահագործման հանձնված հատվածին:

Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ շահագործման հանձնված 31կմ ճանապարհը Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներն են, որոնց շինարարական կապալի պայմանագրի գինը կազմում է 70.4 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում այդ ճանապարհահատվածներում իրականացվում է երաշխիքային սպասարկում, ի հայտ եկող թերությունները շտկվում են կապալառուի հաշվին:

Կապալառուին դեռևս չի վճարվել պահված գումարների կեսը՝ մոտ 3.3 մլն ԱՄՆ դոլար: Այդ գումարները ենթակա են վճարման միայն ի հայտ եկած թերությունները վերացնելուց և երաշխիքային ժամանակահատվածի ավարտից հետո:

Հակառակ մամուլում շրջանառվող տեղեկատվության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի միջինացված գինը կազմում է մոտ 2.35 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի հաշվարկով միջինացված գնի ցուցանիշը չպետք է դիտարկվի իբրև ամբողջ Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի միջինացված գին, հաշվի առնելով, որ ճանապարհի շինարարական աշխատանքների գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ,

մասնավորապես.

• Կառուցվող և գոյություն ունեցող ճանապարհի համադրման համամասնությունը. Շինարարությունն ամբողջովին նոր ծրագծով իրականացնելու դեպքում հողային աշխատանքների ծավալը նշանակալի աճում է.

• Կառուցվող արհեստական կառուցվածքների (ուղեանցեր, անասնանցումներ, գյուղատնտեսական տեխնիկայի անցումներ, ջրթող խողովակներ, ջրահեռացման համակարգեր) քանակը.

• Ճանապարհի ծրագծում և դրան հարող տարածքներում առկա հնագիտական վայրերը,

որտեղ շինարարություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել պեղումներ և այլն:

Շինարարական աշխատանքների համար վճարված ընդհանուր գումարի մասին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո:

Հանրության և որոշ ԶԼՄ-ների արձագանքից կարելի է եզրակացնել, որ առկա է թյուրըմբռնում: Մասնավորապես, ընդհանուր վճարված գումարի չափը ընկալվել է որպես 31կմ շահագործման հանձնված բետոնե պատվածքով ճանապարհահատվածների համար կատարված վճարում, մինչդեռ, այդ գումարը ներառում է, ոչ միայն արդեն իսկ հիշատակված 70.4 մլն ԱՄՆ դոլարը, այլև Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացված բետոնացման աշխատանքների (2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ մոտ 11 կմ հատվածում իրականացվել են ճանապարհի բետոնե պատվածքի աշխատանքներ), հողային աշխատանքների, արհեստական կառուցվածքների հնագիտական պեղումների համար վճարված գումարները, ինչպես նաև դեռևս չմարված կանխավճարը:

Նույն գումարի մեջ է ներառված նաև Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների համար տրված կանխավճարը, ինչպես նաև Տրանշ 3 ծրագրի վարկային համաձայնագրի խնայողությունների հաշվին Երևան - Արտաշատ և Երևան - Աշտարակ ճանապարհահատվածներում նոր կառուցվող և վերակառուցվող 9 ուղեանցերի և մեկ կամրջի աշխատանքների համար վճարված գումարները:

Շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված թերությունների մասին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների որակի հսկողությունը և ծավալների ստուգումը, ինչպես ցանկացած այլ շինարարական աշխատանքների դեպքում, ստուգում է որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը:

Աշխատանքի որակը ստուգում է ինժեները՝ համապատասխան որակի հսկման համակարգի միջոցով, որի շրջանակներում իրականացվում են տարատեսակ լաբորատոր փորձարկումներ: Եթե կատարված աշխատանքի որակը համապատասխանում է պայմանագրով սահմանված պահանջներին, ապա համապատասխան աշխատանքը ներկայացվում է վճարման: Հակառակ դեպքում ինժեները մերժում է կատարված աշխատանքը, դրա համար չի վճարվում, իսկ կապալառուն պարտավոր է`

1. շտկել աշխատանքների որակը կամ,

2. վերակատարել տվյալ աշխատանքը:

Մասնավորապես, կապալառուն պարտավոր է իրականացնել ճանապարհի բետոնե պատվածքի փորձնական հատված: Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացված փորձնական բետոնե պատվածքը չի համապատասխանել պայմանագրի պահանջներին, ուստի բետոնե պատվածքի այդ հատվածը քանդվել է: Բետոնե պատվածքի որակի անհամապատասխանության մասին տեխհսկողություն իրականացնող ընկերությունը տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հենց այդ անհամապատասխանության և այն շտկելու վերաբերյալ էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հունիս և հուլիս ամիսներին շինհրապարակ կատարած այցելի ընթացքում արել է համապատասխան հայտարարություններ:

Բետոնացման աշխատանքները թույլ կտրվի շարունակել համապատասխան որակ ստանալու դեպքում:

Բերրի հողի պահպանման մասին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում պարտադիր է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանությունը:

Շինարարության ընթացքում հանված բերրի հողը պահուստավորվում և պահպանվում է դրա համար նախատեսված հատուկ վայրերում: Որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը բերրի հողը պահպանելու կանոնների խախտման դեպքեր չի արձանագրել: Միաժամանակ, հաշվի առնելով ԶԼՄ-ների հնչեցրած ահազանգը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել ահազանգը և է՛լ ավելի խստացնել բերրի հողի պահպանման նկատմամբ հսկողությունը:

Բետոնե պատվածքի կարերը փոխարինելու մասին

Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածները շահագործելու փուլում

որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը մտահոգություն է հնչեցրել, որ բետոնե պատվածքի կարերը հերմետիկացնելու նպատակով կիրառված նյութը չի ապահովում երկարաժամկետ հերմետիկացում: Այդ պատճառով երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում կապալառուին հանձնարարվել է կարերը հերմետիկացնող նյութն իր հաշվին փոխարինել բետոնե պատվածքի ավելի լավ ցուցանիշներ ապահովող նյութով: Փոխարինման աշխատանքները կապալառուն ավարտել են 2017թ. օգոստոսին:

Հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկ աշխատաոճին, ինչպես նաև կարևորելով ազգային ծրագրերի իրականացման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ շարունակելու է խիստ հսկողությունը այդ գործընթացի նկատմամբ:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира