Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը միջոցառում է կազմակերպել Վիեննայում
МЕЖДУНАРОДНОЕՎիեննայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ա րտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին իրենց կատարողական արվեստը ցույց տվեցին «Վերածնունդ» փառատոնի դափներկիրները՝ տաղանդաշատ մանուկներն ու երիտասարդ կատարողները: Հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներից բացի միջոցառմանը ներկա էին Վիեննայի Ռիխարդ Վագների անվան կոնսերվատորիայի և երաժշտական ակադեմիայի ղեկավարները, օտարերկրյա հանդիսատես:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որն ընդգծեց Գյումրիի և Հայաստանի մշակութային անցուդարձի կարևորագույն բաղկացուցիչ դարձած «Վերածնունդ» փառատոնի նշանակությունը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու հովանավորներին օտարերկրյա երաժշտասեր հանրությանը Հայաստանի արվեստի հետ մոտիկից առնչվելու հնարավորություն ընձեռելու համար:



