Բոնուչին և Իգուաինը Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են
СПОРТ«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին և «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են: Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, Իգուաինի աշխատավարձը կազմում է տարեկան 7.5 մլն եվրո, իսկ Բոնուչին վաստակում է 8 մլն եվրո, որը, սակայն, պայմանագրի մեջ առկա հավելյալ բոնուսների շնորհիվ կարող է հասնել մինչև 10 մլն եվրո-ի:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 3-րդ հորիզոնականում է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան (7 մլն եվրո), որին հաջորդում են Դուգլաս Կոստան («Յուվենտուս» 6մլն եվրո) և Ջանլուիջի Դոննարուման («Միլան» 6մլն եվրո):
Ա Սերիայի թիմերը գլխավորած մարզիչներից ամենամեծ տարեկան եկամուտը ունի Մասսիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս» 7մլն եվրո), 2-ը Լուչանո Սպալետին է («Ռոմա» 4մլն եվրո):
Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am-ը