Միհրան Հարությունյանը սկսում է MMA–ի կարիերա
СПОРТՀունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իրեն կփորձի նոր մարզաձևում:
Անվանի ըմբիշը հանդես կգա խառը մենամարտերում (MMA): Այս մասին հայտնում է ММА–ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովն ԱՄՆ–ից:
Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում: Մենք համաձայնության ենք եկել համագործակցության շուրջ և կշարունակենք ներդնել մեր ողջ ուժերը` ամենաբարձր նպատակների իրականացման համար: Սպասեք նորությունների»,– գրել է Մոգոմեդովն Instagram–ի իր էջում:
Հավելենք, որ Միհրան Հարությունյանը, պատասխանելով մտահոգ երկրպագուների մեկնաբանություններին, նշել է, որ ինքը չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



