Գայա Արզումանյանը «Սիրո ամառ» երգը իր տեսահոլովակով դարձրել է «Sexy ամառ» /տեսանյութ/
ВИДЕОՌուբեն Մաթևոսյանի և հայ երգարվեստի «փոքրիկ իշխան» Գուրգեն Դաբաղյանի կողմից կատարվող «Սիրո ամառ» երգը, որը պատմում է անկեղծ ու նվիրական սիրո մասին, Գայա Արզումանյանի շնորհիվ վերածվել է «Sexy ամառ»-ի։ Գայայի նոր տեսահոլովակում «սիրո ամառը» դարձել է 16+ ու, ըստ տեսահոլովակի սյուժեի «սեր» ասվածը այսուհետ փոխարինվել է զուտ գործողության, որը երազում է կիսաբաց հագուստով մի աղջնակ։

Գայան նաև պետք է մտածեր, որ Ռուբեն Մաթևոսյանից ու Գուրգեն Դաբաղյանից հետո, ինքը ուղղակի իրավունք չուներ այս երգը կատարել. երգը մարդկանց «աչքից ընկնում է» նման կատարողականությունից հետո։ 
Գայա ջան, այս տեսահոլովակը կարար լիներ մեկ այլ հետաքրքիր՝ օրինակ «Ամառ է, քեզ եմ ուզում, քեզ եմ սպասում» անունով երգի տեսահոլովակ, բայց ոչ «Սիրո ամառ»։
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
3
Что такое хантавирус и как он распространяется?
4
Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»
5
Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»



