Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա տղամարդը մահակով ծեծել է 47-ամյա հարևանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային՝ խաղող պոկելու համար
ОБЩЕСТВОԵրեւանում, սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00:25-ի սահմաններում ձեռքի կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 47-ամյա Հովհաննես Հ.-ն է, ում մարմնական վնասվածք է պատճառել 41-ամյա Արտակ Հ.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Արտակի 12-ամյա տղան իրենց շենքի դիմացի խաղողի վազի վրայից խաղող է պոկել, իսկ Հովհաննեսը նկատողություն է արել երեխային, ասելով, թե՝ ինչու ես խաղող գողանում, ինչն էլ զայրացրել է երեխայի հորը, ով մահակով մի քանի անգամ հարվածել է հարեւանին: Ծեծվածն ու ծեծողը բնակվում են նույն շենքում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



