Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ զավեշտալի իրավիճակներում է հայտնվել Գարիկը, երբ ներկել էր մազերը

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Երբ հանրությունն առաջին անգամ տեսավ Գարիկին «Սիրո գործակից» ֆիլմի նկարահանումների ժամանակ, բոլորին մի հարց էր հետաքրքրում՝ Գարիկն իսկապե՞ս ներկել է մազերը։ Այո, դերասանն իրոք ներկել էր մազերը, երկարացրել ու գանգրացրել դրանք՝ ֆիլմում ավելի ամբողջական կերպար ստանալու համար և մեկուկես ամիս ամենօրյա փորձությունների մեջ է եղել։ Գարիկին նունիսկ քնելու համար հատուկ դիրք է «հրահանգված» եղել, որպեսզի մազերը չփչանան:) BlogNews-ը հումորիստ-դերասանի հետ խոսել է այս ամենի մասին։

-Գարիկ, Ձեր կերպարի արտաքինը ֆիլմի հիմնական թիրախներից մեկն էր։ Ինչպե՞ս ծնվեց այս կերպարը, միանգամի՞ց համաձայնեցիք այդ  փոփոխությանը։

-Երկար ժամանակ էկրաններին չէի, այս ընթացքում եղել եմ կարմիր՝ հայերեն ասած, «ռիժիյ» մազերով ու պեպեններով և առանց մի ատամի։

Սկզբում գիտեի կերպարի բնավորությունը, ոչ թե տեսքը, որովհետև տեսքը որոշվեց վերջում։ Ինձ հարցրեցին՝ ինչպես եմ պատկերացնում կերպարը, ես կերպար կերտելուց առաջ միշտ մտաբերում եմ նմանատիպ մարդկանց, իրավիճակներ։ Երևի սովետական ֆիլմերից է մեջս մնացել ասոցացիան, որ իրենից անկախ պատմությունների մեջ ընկնող, անզգույշ ու միամիտ կերպարները լինում են գանգուր, փափուկ մազերով՝ «ռիժիյ» ու պեպենոտ։ Երբ ասացի, որ միշտ մտածել եմ էսպիսի կերպար խաղալ, ռեժիսորներն անմիջապես նկարեցին ինձ, ֆոտոշոփով ստացանք կերպարս, որը շատ ծիծաղելի էր։ Բոլորը հավանեցին ու միանգամից ինձ ուղարկեցին մասնագետների մոտ։ Անկեղծ ասած, չգիտեի մազ ներկելն ու գանգրացնելն ինչ բարդ պրոցես է, եթե իմանայի, հնարավոր է` երազանքս մեջս պահեի:)

-Ասում են՝ այդ փուլում Ձեզ միշտ գլխարկով էին տեսնում։ Հե՞շտ կոծկեցիք Ձեր նոր տեսքը։

-Այդ ընթացքում գլխարկով էի ման գալիս, փորձում էի ինչ-որ կերպ թաքցնել մազերս, գոնե՝ տանից մեքենա ճանապարհին, բայց դա շատ բարդ էր, մազերս մի քիչ երևում էին, անգամ եթե չերևային, ամռանը ձմեռային գլխարկով մարդիկ ուշադրություն են գրավում:) Հարմարվել էի այդ կերպարին, նույնիսկ այնքան, որ ինձ համար դեպրեսիան սկսվեց, երբ ինձ վերադարձրին սովորական կերպարիս։) Մեր անձնակազմն ինձ երկու ամիս տեսել էր այդ գույնի մազերով ու մինչև վերջերս էլ չէին տեսել, մեկ շաբաթ առաջ տեսան, իրոք չճանաչեցին։

Վերջին նկարահանումն ավարտեցինք առավոտյան 5-ին ու անմիջապես ներկեցինք մազերս, որպեսզի քնեմ, արթնանամ սև մազերով, ու ինձ թվա, որ դա երազ էր։)

-Ձեզ սիրեցի՞ք «ռիժիյ» կերպարով։

-Չէ։)

-Ասում են՝ արտաքին փոփոխությունը միշտ սթրեսով է ուղեկցվում։

-Մարդ կա՝ արտաքին փոփոխությունն անում է դա ցուցադրելու համար, և հետո դա արդարանում է մարդկանց ուշադրությամբ, գովեստի խոսքերով, սակայն երբ դու անում ես փոփոխություն, որը մեկուկես ամիս պետք է ոչ ոք չտեսնի, շատ բարդ է։ Հաջորդ օրը գալիս է դա կոծկելու մեխանիզմների որոնումը, առավել ևս, երբ դու Երևանում ես, ամառվա ամենաշոգ ամիսն է, ունես Եվրոպայից հյուրեր, ովքեր 1 ամսով  եկել են Ձեր տուն և հույս ունեն, որ դու պետք է իրենց ցույց տաս քաղաքը... Ինձ համար կոմպրոմիսների ժամանակ էր, ի դեպ, շատ ծիծաղելի։

-Կոմպրոմիսների  փուլում Ձեզ նորովի բացահայտեցի՞ք։

-Ես գիտեի՝ ինչպիսին եմ, ամեն ինչ հաշվարկած էր։ Ես գիտեի, որ չպիտի էնպիսի բան անեմ, որ սթրեսի ենթարկեմ ինձ առաջին հերթին, որովհետև դա կխանգարեր ինձ նկարահանումների ժամանակ։

-Զավեշտալի ի՞նչ իրավիճակներ կհիշեք Ձեր կյանքի այս փուլից։

-Մեկ շաբաթ անց ես արդեն սովոր էի, որ այսպիսի մազերով եմ, հյուրերս՝ ոչ, և ամեն առավոտ ծիծաղով էինք արթնանում։ Ինձ դիմավորում էին ծիծաղով, կոպիտ ասած՝ ձեռ առնելով, վրաս «ղժալով», մինչև տանից դուրս էի գալիս։ Երկրորդ էտապում քեզ սպասում են ընկերներդ, ովքեր քեզ 1 շաբաթ չեն տեսել, կասկածում են՝ ինչու չեն կարողանում տեսնել և գալիս են ձեր տուն, երրորդ օղակում սկայպով բարեկամներն են, ովքեր ասում են՝ բա ո՞ւր ա։ Ու էդպես՝ օղակ-օղակ բոլորին ներկայանում էի։ Չեկավ այն օրը, երբ բոլորը գիտեին, որ ես այդպիսի մազերով եմ։ Մինչև վերջին օրը լինում էին մարդիկ, ովքեր ծիծաղում էին այնպես, ինչպես առաջին օրը՝ մյուսները։

-Կերպարային այսպիսի լուրջ փոփոխությունների էլի կդիմե՞ք։

-Միանշանակ։ Ես շատ եմ ուզում, որ ֆիլմից ֆիլմ կերպարս տարբերվի և՛ բնավորությամբ,  և՛ որակով, և՛, իհարկե, վիզուալ։ Երբ կերպար եմ կերտում, ուզում եմ դա անել 0-100%, և որ ինչ-որ բան ինձ չկանգնեցնի՝ իհարկե, խելացիի շրջանակներում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

При поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян