Ереван, 07.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիայում նոր քաղաքական դրություն է հաստատվել

ПОЛИТИКА

Վերջին ամիսների ընթացքում, երբ ամեն բան վկայում էր Սիրիայի պաշտոնական բանակի հաջողության և վերջինիս կողմից՝ ԴԱԻՇ–ի հիմնական բաստիոնը հանդիսացող Դեյր–էլ–Զորի պաշարումը ճեղքելու հաստատակամության վերաբերյալ, մեկ անգամ չենք ընդգծել դրա կարևորությունը՝ ամրագրելով, որ հիշյալ օպերացիան ոչ միայն մեծապես կվճռի Սիրիայի զինված հակամարտության ելքը, այլև լուրջ քաղաքական դիվիդենտներ կգրանցի նախագահ Բաշար–ալ–Ասադի հաշվին՝ հետագա քաղաքական բանակցությունների ընթացքում:

Եվ խնդրեմ՝ երեկ Սիրիայի հարցերով ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան տեղի ընդդիմադիր խմբերին կոչ է արել ընդունել նոր զարգացումների իրականությունը և հրաժարվել Դամասկոսի կառավարության դեմ նոր լարվածություններ ստեղծելու գերծելակերպից: Ալ–Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Ստեֆան Դի Միստուրան երեկ Ժնևում, փաստորեն, խոսել է ոչ միայն իր, այլև միջազգային հանրության անունից՝ հաշվի նստելով Դեյր–էլ–Զորի ճեղքումից հետո ստեղծված նոր քաղաքական իրադրության հետ և զինված ընդդիմությանն առաջարկելով նույնպիսի «իրատեսական մոտեցում ցուցաբերել Սիրիայում նոր զարգացումների հանդեպ»:

«Դեյր–Էլ–Զոր քաղաքը գրեթե ազատագրված է և մոտ ապագայում հրապարակվելու է այդ քաղաքի լիարժեք ազատագրման մասին հայտարարությունը… սիրիական ընդդիմությունը պիտի հասկանա, որ նախագահ Ասադի դեմ արդեն 7 տարի ձգվող այս պատերազմում ինքը չի՛ հաղթել… և արդեն ժամանակն է, որպեսզի այժմ էլ խաղաղությունը շահվի»,– հավելել է Դի Միստուրան, ինչպես տեսնում եք՝ այս անգամ խոսելով ոչ թե Ասադի պնդաճակատության, քիմիական գրոհի, կամ՝ հումանիտար աղետի վերաբերյալ, այլ «Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբերի միջև հոկտեմբերին նախատեսված բանակցությունների կայացման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտության վերաբերյալ»:

Անշուշտ, կգտնվեն նրանք, և այդպիսիք այս պահին էլ կան, որոնք կհայտարարեն, թե ավերված, իր քաղաքացիներից մեծապես դատարկված և դեռևս արյունահոսող Սիրիայի ֆոնին նախագահ Ասադի հաջողությունն իրականում պյուռոսյան հաղթանակ է: Բայց Ասադն ինքն էլ չի ժխտում, որ Սիրիան շատ թանկ գին է վճարել փաստացի անկախության համար մղված պայքարի համար: Եվ եթե նույնիսկ ոմանք շարունակեն կասկածի տակ առնել երկրի սուվերենությունը՝ մատնացույց անելով Իրանի, ՌԴ–ի և լիբանանյան Հըզբոլահի իսկապես աճող ազդեցությունը, պիտի խոստովանենք, որ ներկայիս իրավիճակն անհնար է ռադիկալ իսլամիստական խմբավորումների և հայտնի ու անհայտ աղբյուրներից ֆինանսավորում ստացող խելագար ջիհադիստների տիրապետությանը համարժեք դիտարկել:

Նաև պիտի ամրագրենք, որ Սիրիայի սուվերենությունը պաշտպանելու ճանապարհին կառավարությունը գուցե իսկապես այլ ելք չուներ, քան՝ ընտրություն կատարել վատի ու վատթարի միջև: Ի վերջո, եթե նույնիսկ չքննարկվող աքսիոմ ընդունենք Իրանի և Ռուսաստանի անցանկալիությունն այս հողում, սա դեռ կարելի է ուղղել, բայց մի պահ անգամ չպետք է կասկածել, որ եթե Սիրիան հանձնվեր, ասենք, նուսրայականներին, մահմեդական եղբայրներին, ԴԱԻՇ–ին, Ալ–Քաիդային, սրանք բոլորը Ասադին խժռելուց հետո կսկսեին իրար ուտել՝ ինչպես հիմա էլ վարվում են, իսկ հետո արդեն երկի՛րը պատմության գիրկը կհանձնեին: Այնպես որ Ասադը ճշմարիտ էր, երբ դեռ օգոստոսի 20–ին իր կառավարման դեմ անհաշտ տրամադրված երկրներին կոչ արեց ընդունել սեփական սխալները, իսկ ընդդիմությանը հուշեց այն մասին, որ նրանք հայտնվել են 1991–ի իրաքյան շիաների վիճակում, որոնց գրգռեցին Սադամ Հուսեյնի դեմ, իսկ հետո, երբ Սադամն արդեն չկար, Իրանի կողմից հովանավորվող անցանկալի համայնք դիտարկեցին՝ մոռանալով նրանց տրված բոլոր խոստումների մասին…

 

TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»