Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ևս օպտիմալացվում է
ОБЩЕСТВОՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները Կառավարության որոշմամբ կմիավորվեն: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը նշեց, որ այս երկու հաստատությունները միատեսակ գործառույթներ են իրականացնում (առաջինը հետախուզման և արդյունահանման թույլտվություն է տալիս, երկրորդը վարում է օգտակար հանածոների պաշարների հաշվառումը): «Գործակալությունների միավորումը պայմանավորված է օպտիմալացմամբ: Գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս գործակալությունների գործունեությունը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է և կարող է իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից»,– ասաց փոխնախարարը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



