Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Բռնապետի փողերը չպետք է ազդեն մեր ժողովրդավարական որոշումների վրա». գերմանացի պատգամավոր

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու հետքերը տանում են նաև Գերմանիա: Այս առնչությամբ գերմանական հայտնի Deutshe Welle թերթն անցկացրել է սեփական հետաքննություն:

Ըստ հրապարակված տեղեկությունների, սկանդալի կենտրոնում է հայտնվել մասնավորապես Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, ով գումար է ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ նրանց շահերը Եվրոպայում առաջ տանելու համար: Լինթները Բունդեսթագի նախկին պատգամավոր է, ով 2003–2010 թթ. Գերմանիան ներկայացրել է ԵԽԽՎ–ում: 2012–2014 թթ. նրա բանկային հաշվին բրիտանական կեղծ (ֆիկտիվ) ընկերություններից փոխանցվել է 891000 եվրո:

Deutshe Welle–ի հարցմանն ի պատասխան՝ Լինթները հաստատել է, որ Ադրբեջանից գումարներ է ստացել: Նա պատմել է, որ իր գլխավորած Գերմանա–ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընկերությունն ստեղծվել է Բաքվում գործող ոչ առևտրային կազմակերպության կողմից, որն իր հերթին ֆինանսավորվել է այդ երկրի կառավարության կողմից: «Ես ու իմ աշխատակիցները ֆինանսական առումով որևէ կասկածելի բան չենք նկատել: Իսկ մեր ընկերության գլխավոր խնդիրներից մեկը եղել է ԼՂ հակամարտության կարգավորմանն օժանդակելու նպատակով խորհրդարանական ու քաղաքական ցանկացած նախաձեռնությանը նպաստելը»,– գերմանական պարբերականին պատմել է Լինթները:

Նա նաև հայտնել է, որ համատեղ աշխատանքի շրջանակներում իր «ադրբեջանցի գործընկերները» իրեն խնդրել են պատվիրակության կազմ հավաքել 2013 թ. և 2015 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու համար: Ի դեպ, այդ դիտորդական առաքելության արդյունքում Լինթները նշել էր, որ Ադրբեջանում ընտրությունները կայացել են ժողովրդավարական նորմերի համաձայն և «համապատասխանել են այնպիսի չափանիշների, որոնք գործում են, օրինակ, Գերմանիայում»: Ու դա այն դեպքում, երբ ԵԱՀԿ–ն իր զեկույցում նշել էր, որ «ընտրությունների ընթացքի վրա բացասաբար են ազդել ազատ խոսքի, հավաքների սահմանափակումները, ինչը բոլոր թեկնածուների համար չի ապահովել խաղի հավասար կանոններ»:

Գերմանացի նախկին պատգամավորի վերաբերյալ բացահայտումները քննադատության մեծ ալիք են առաջացրել Գերմանիայում: Եվրախորհրդարանի պատգամավոր և «Կանաչների» ներկայացուցիչ Սվեն Գիգոլդը երկրի Մաքսային ծառայությանը կոչ է արել վերահսկել Ադրբեջանի իշխանությունների կողմից գումարների փոխանցումը Լինթների հիմնադրած Գերմանա–ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընկերության հաշվեհամարներին: «Բռնապետի փողերը չպետք է ազդեն մեր ժողովրդավարական որոշումների վրա»,– ասել է նա՝ նկատի ունենալով Իլհամ Ալիևին:

Իսկ հիմա մի փոքր Ադրբեջանի արձագանքի մասին: Այս բացահայտումներին Բաքվի արձագանքը խիստ բուռն է: Ընդ որում, ըստ ադրբեջանցի պաշտոնյաների, դրանց հետևում կանգնած է ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը և հայկական սփյուռքը՝ հենց նրանք են վճարել այդ «մտացածին» հոդվածների ու բացահայտումների համար:

Երեկ էլ ադրբեջանական կայքերից մեկը վարկած էր առաջ քաշել, թե իբր այդ ամենն արվել է Եվրոպայում Ադրբեջանի վարկը նվազեցնելու և «Հարավային գազային միջանցք» ծրագրի ապագան հարցականի տակ դնելու համար: Բայց Ադրբեջանում կատվի նման մեջքի վրա ընկնել չեն սիրում: Ու իրենց պատկերացումներով հակահարված են տվել այդ հրապարակումներին՝ նշելով, որ Հարավային գազային միջանցքն ավելի շատ պետք է Եվրոպային, քան թե Ադրբեջանին: Ուստի թող իրենք էլ մտածեն:

Բայց Եվրոպայում այլ բան են մտածում: Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը վարչապետ Թերեզա Մեյին հորդորել է հետաքննություն սկսել՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման գործի ու դրանում բրիտանական ընկերությունների ունեցած ներգրավվածության մասին: Ի պատասխան Մեյի խոսնակը նշել է, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը կուսումնասիրի լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները և ըստ այդմ որոշում կկայացնի:

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей