Արոնյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը թայ-բրեյքում մրցում էր կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ։
Թայ-բրեյքի առաջին երկու պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, հաջորդ երկուսում Արոնյանը գերազանցեց Հոու Յիֆան և դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ։ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



