ԴԱՀԿ մարզային բաժնի պետի տեղակալը բազմաբնակարան շենք ունի
ОБЩЕСТВОՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, ով ընդամենը մի քանի ամիս է զբաղեցնում այս պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Կարապետյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք, որից երկուսը հողամաս են, մեկը բազմաբնակարան բնակելի շենք և մեկն էլ նոր կառուցված շինություն: Նա երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ «VOLKSWAGEN JETTA 1.8 T» և «VAZ 2107» մակնիշների:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնի անցնելու օրերին նա ոչինչ չի ունեցել, հայտարարագրել է միայն եկամուտներ, որ ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 828 հազար դրամ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



