Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Չինաստանը Սիրիայում կհաղթի առանց մի հատիկ փամփուշտի

МЕЖДУНАРОДНОЕ

Սիրիայի զինված հակամարտության շուտափույթ ավարտն այլևս որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցում, և հիմա շատերն են սկսել խոսել ոչ թե նույնիսկ խնդրի քաղաքական հանգուցալուծման, այլ այն մասին, թե ովքեր և ինչպես են վերականգնելու ավերակված Սիրիան: Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկով՝ 2011–17 թթ. ծավալված պատերազմի արդյունքում Սիրիան արդեն իսկ շուրջ 226 մլրդ դոլարի վնասներ է կրել: Մոտավորապես նույն թվի մասին էր հայտարարել Սիրիայի նախագահ Բաշար–ալ–Ասադը, ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ ամեն բան բարեհաջող ավարտվի նաև խնդրի քաղաքական կարգավորման հարթության վրա, միևնույն է, երկրի վերականգնումն ամենամեծ մարտահրավերն է լինելու նրա, կամ՝ մեկ այլ կառավարության համար: Ի վերջո, նույն ՀԲ տվյալներով՝ 226 մլրդ դոլարը գրեթե 10 անգամ է գերազանցում Սիրիայի ՀՆԱ–ն, այն էլ՝ պատերազմի սկզբին գրանցված ցուցանիշներով:

Հետաքրքիր է, որ այս հարցն ավելի շատ թուրքական մեդիային է հետաքրքրում, որտեղ վերջին շրջանում միանգամից մի քանի հրապարակումներ հայտնվեցին այս թեմայով: Ընդ որում, այն կարևոր փաստի ամրագրմամբ, որ նախ՝ Ասադն այդ հարցում Թուրքիայից օգնություն չի խնդրի, բացի այդ՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Թուրքիան ինքը նման հնարավորություն չունի: Բնականաբար, ազդվելով ներկայիս իրավիճակից, Թուրքիայում, նախ և առաջ, Մոսկվային են նման դերակատարում վերապահում: Բայց պարզից էլ պարզ է, որ հատկապես միջազգային պատժամիջոցների ֆոնին թուլացած ռուսական տնտեսությունն ի վիճակի չէ տեսանելի ապագայում սիրիական գլխավոր ներդրողը դառնալ: Եթե, իհարկե, առանձին նախագծեր չենք դիտարկում:

Այդ առումով նույն իրավիճակում են նաև Պարսից ծոցի երկրները, որոնք նույնպես ոչ միայն սեփական խնդիրների մեջ են թաթախված, այլև վստահություն չեն ներշնչում պաշտոնական Դամասկոսին: Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին՝ դժվար է հավատալ, որ հատկապես Ասադի կառավարման պայմաններում Վաշինգտոնն այնքան կտարվի Սիրիայի վերականգնման գաղափարով, որ միլիարդներ ծախսի հանուն դրա: Չենք բացառում, իհարկե, քրդերին տրվելիք օգնությունը, ինչի մասին թուրքական մեդիան խոհեմորեն լռում է, սակայն, մենք նույնպես համոզված ենք, որ եթե նույնիսկ այս կողմերում արևմտյան փողեր հայտնվեն, դրանք բացառապես եվրոպական ծագում կունենան, այն էլ՝ հումանիտար նպատակներով:

Այնպես, որ՝ խնդրի շուրջ երկար մտածելուց հետո փորձագետները Չինաստանի տարբերակին են հակվել՝ իբրև այս վարկածի օգտին վկայող ապացույց մատնացույց անելով օգոսոտսի վերջին հրավիրված Դամասկոսյան միջազգային ցուցահանդեսը, որին Չինաստանն ամենաբարձր մակարդակով էր ներկայացել: Ավելի վաղ էլ՝ հուլիսի 9–ին, Չինաստանում Սիրիայի դեսպանատունը Սիրիական օրեր էր կազմակերպել, այն որպես սիրիական ժողովրդին մատուցված չինական օժանդակության մեծ ձեռնարկ ներկայացնելով, և այդ ֆոնին Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուսատաֆայի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստվում է հենց չինական ընկերություններին նախապատվություն տալ Սիրիան վերականգնելու գործում, անսպասելի չհնչեց:

Ի վերջո, այդ օրը շուրջ 2000 չինական ընկերություններ միայն շինարարական ոլորտն էին ներկայացնում, և հենց տեղում էլ կնքեցին առաջին գործարքը, որ վերաբերում էր Սիրիայի արդյունաբերական պարկի նախագծմանը և մոտ 2 մլրդ դոլար արժեր:

Ի դեպ, հարկ է նշել, որ պատերազմից առաջ էլ Չինաստանը Սիրիայում ամենամեծ ներդրողն էր: Այդ թվում՝ հումքային հետախուզման և արդյունահանման ոլորտում: Եվ դա բնական է, որովհետև Մետաքսի ճանապարհը, կամ՝ Մեկ գոտի, մեկ ուղի գաղափարը տիրաժավորող Չինաստանը, որն այժմ նախագծում է Շանհայից Բեռլին հասնելու համար ոչ թե 15, այլ 2 օրվա հնարավորություն ընձեռել, պիտի՛ որ կարևորեր միջերկրածովյան ռազմավարական դիրք ունեցող Սիրիան:

Այնպես որ՝ թուրքական ողբերգությունը անհիմն չէ: Գուցե մի փոքր խտացնում են գույները՝ հայտարարելով, թե Չինաստանն առանց մի հատիկ փամփուշտի է Սիրիայում գլխավոր հաղթող ներկայանում, բայց, անշուշտ, ճիշտ են ընկալում իրավիճակը, որ վերջնականապես են փչացրել հարաբերությունները Սիրիայի հետ: Եվ ոչ միայն:

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей