Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է
ЭКОНОМИКАPast.am-ը տեղեկացնում է, որ` գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի կառավարությունում և կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչև 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8%–ով:
«Հիմա տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան 5%–ով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3%»,– ասաց նա:
Մակարյանը նշեց, որ վարկերի տրամադրման համար պարտադիր նախապայման է լինելու մինչև վարկի տրամադրումը ուսուցումն ու հավաստագրումը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



